20:28 11.03.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են էկոկրթական հանդիպումները, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ և խթանել պատասխանատու վարքագիծը շրջակա միջավայրի նկատմամբ։
Հանդիպումները կենտրոնանում են տարբեր թեմաների շուրջ՝ կլիմայի փոփոխություն, անտառների պահպանություն, աղբի տեսակավորում, էներգաարդյունավետ վարքագիծ, կենսաբազմազանության պահպանություն և այլն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։
«Հանդիպումների ընթացքում դպրոցականները, ուսանողները և տարբեր ոլորտների մասնագետներ հնարավորություն են ստանում քննարկելու հնարավոր լուծումներ և նպաստելու բնապահպանական քաղաքականության բարելավմանը։
Այսօր հերթական էկոկրթական հանդիպումն է կայացել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ։ Նախարարի տեղակալն ընդունել է Երևանի թիվ 190 ավագ դպրոցի աշակերտներն, ովքեր նախագծային աշխատանք էին պատրաստել «Սևանա լճի ներկան և ապագան» խորագրով։
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել է Սևանա լճի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, որը ընդգրկել է լճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև պահպանմանն ու վերականգնմանն ուղղված աշխատանքները։ Նրանք ծանոթացել են Սևանա լճի կենսաբազմազանությանը, դրա կարևորությանը և պետության կողմից իրականացվող վերականգնման աշխատանքներին։
Աշակերտներին ներկայացվել են Սևանի ջրի մակարդակի փոփոխությունները, որոնք նպաստում են լճի էկոհամակարգի փոփոխություններին, քննարկվել են լճի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող մարդածին գործոնները։
Հանդիպման մասնակիցները ծանոթացել են տարբեր բնապահպանական նախաձեռնությունների հետ, որոնք ուղղված են լճի պահպանմանը՝ այդ թվում՝ ջրի պաշարների կառավարմանը, աղտոտման նվազեցմանը, և բնապահպանական կրթության դերակատարությունը Սևանա լճի պահպանության գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։
09:17 12.03.2025
Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրումՈւկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ «Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք […] ...
09:07 12.03.2025
Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել էԵրևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն»,-ասված է տեսանյութում։ ...
09:00 12.03.2025
Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրաԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Միջնորդներին տրված վերջնաժամկետի ավարտի կապակցությամբ՝ ճնշում գործադրելու իսրայելական թշնամու վրա՝ անցակետեր բացելու և Գազայի հատված […] ...
08:53 12.03.2025
Թրամփը հրաժարվել է բարձրացնել Կանադայից պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50%ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մարտի 12-ից Կանադայից ԱՄՆ պողպատի և ալյումինի մատակարարումների մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու իր որոշումից։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քուշ Դեսաին։ «Այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը սպառնաց օգտագործել իր գործադիր լիազորությունները Կանադայի վրա հսկայական 50 տոկոս մաքսատուրք սահմանելու համար, Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը առևտրի […] ...
08:43 12.03.2025
Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ 1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը, 2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը, 3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները, 4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները, 5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը, 6․ Քաջալերելու […] ...
08:38 12.03.2025
Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր էԳերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է Գերմանիայի համար։ Այս մասին են վկայում Forsa սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները՝ RTL եւ NTV հեռուստաալիքների պատվերով։ Հարցման համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների 82%-ը։ Հարցվածների միայն 15%-ն է ԱՄՆ-ին անվանել Գերմանիայի հուսալի գործընկեր։ Սա նշանակում է, որ գերմանացիների տեսակետներն այս […] ...