19:40 11.03.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին 6-րդ փողոցում գտնվող խանութը.
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Երևանյան խճուղում գտնվող հողամասը.
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի փողոցում գտնվող վարչական շենքը.
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Արսենյան փողոցում գտնվող բնակարանի 12,6 տոկոսը.
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ.Շիրազի փողոցում գտնվող անշարժ գույքի 97,5 տոկոսը.
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մ.Մազմանյան փողոցում գտնվող բնակարանի 70 տոկոսը.
Բանկերից մեկում ներդրված 12 միլիոն դրամ ավանդի 78 տոկոսը,
11 միլիոն 269 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
34 միլիոն 527 հազար 865 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,-ասված է հաղորդագրության մեջ:
09:27 12.03.2025
Բերբոք. ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհինԳերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին: «Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև այսօրվա բանակցությունների արդյունքը կարող է կարևոր շրջադարձային կետ դառնալ Ուկրաինայի կայուն խաղաղության և անվտանգության ձգտման մեջ, Գերմանիան, մեր գործընկերների հետ, կաջակցի ուկրաինացի ժողովրդին այս ճանապարհին»,-ասել է Բերբոքը X-ի […] ...
09:17 12.03.2025
Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրումՈւկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ «Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք […] ...
09:07 12.03.2025
Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել էԵրևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն»,-ասված է տեսանյութում։ ...
09:00 12.03.2025
Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրաԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Միջնորդներին տրված վերջնաժամկետի ավարտի կապակցությամբ՝ ճնշում գործադրելու իսրայելական թշնամու վրա՝ անցակետեր բացելու և Գազայի հատված […] ...
08:53 12.03.2025
Թրամփը հրաժարվել է բարձրացնել Կանադայից պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50%ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մարտի 12-ից Կանադայից ԱՄՆ պողպատի և ալյումինի մատակարարումների մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու իր որոշումից։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քուշ Դեսաին։ «Այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը սպառնաց օգտագործել իր գործադիր լիազորությունները Կանադայի վրա հսկայական 50 տոկոս մաքսատուրք սահմանելու համար, Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը առևտրի […] ...
08:43 12.03.2025
Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ 1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը, 2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը, 3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները, 4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները, 5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը, 6․ Քաջալերելու […] ...