19:10 11.03.2025
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցում գտնվող՝ ընդհանուր օգտագործման կանաչ հողատարածքն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1340-Ն որոշմամբ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցի 180/1-2 հասցեի հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Զովունի համայնքին: 2017 թվականի մայիսի 16-ին 0,6 հա մակերեսով վերոնշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը։
Նույն թվականի հուլիսի 10-ին Զովունի համայնքի նախկին ղեկավար Վ.Ս.-ն դիմել է Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու նպատակով: Կադաստրի կոմիտեից գրավոր հայտնել են, որ հողատարածքի՝ 0,5 հա մակերեսով մասը Կառավարության համապատասխան որոշմամբ հանդիսանում է խաղահրապարակ և ընդգրկված է մասնավորեցման ոչ ենթակա հողերի ցանկում (դասվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքին):
Վ.Ս.-ն, անտեսելով այն հանգամանքը, որ Զովունի համայնքի ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման կանաչ՝ կառուցապատման ոչ ենթակա գոտի, Կոտայքի մարզպետին չի ներկայացվել հողատարածքի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոխելու առաջարկություն, 2017 թվականի հուլիսի 17-ին կայացրել է թիվ 156 որոշումը, որով վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման։
Վերոնշյալ որոշմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ Վ.Ս.-ն փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև տվյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխելու հարցում առկա է իրավասու մարմնի՝ Կոտայքի մարզպետի համաձայնությունը: Այնուհետև, Վ.Ս.-ի կայացրած՝ ապօրինի և կեղծ տեղեկություններ պարունակող որոշումը ներկայացվել է Կադաստրի կոմիտե, որի հիման վրա 2017 թվականի հուլիսի 20-ին հողամասի նկատմամբ գրանցվել է Զովունի համայնքի սեփականության իրավունքը, իսկ շուրջ մեկ ամիս անց՝ վերոնշյալ հողամասն աճուրդով օտարվել է ՍՊ ընկերության։
Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
2025 թվականի մարտի 11-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք նաև, որ Կոտայքի մարզի դատախազությունը 2024 թվականի հունվարի 22-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Զովունի համայնքի նախկին ղեկավարի՝ 2017 թվականի հուլիսի 17-ին կայացված թիվ 156 որոշումը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել վերոնշյալ ՍՊ ընկերությանը հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի որոշումը, դրա հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները»:
09:00 12.03.2025
Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրաԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Միջնորդներին տրված վերջնաժամկետի ավարտի կապակցությամբ՝ ճնշում գործադրելու իսրայելական թշնամու վրա՝ անցակետեր բացելու և Գազայի հատված […] ...
08:43 12.03.2025
Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ 1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը, 2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը, 3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները, 4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները, 5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը, 6․ Քաջալերելու […] ...
08:38 12.03.2025
Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր էԳերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է Գերմանիայի համար։ Այս մասին են վկայում Forsa սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները՝ RTL եւ NTV հեռուստաալիքների պատվերով։ Հարցման համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների 82%-ը։ Հարցվածների միայն 15%-ն է ԱՄՆ-ին անվանել Գերմանիայի հուսալի գործընկեր։ Սա նշանակում է, որ գերմանացիների տեսակետներն այս […] ...
08:28 12.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 12.03.2025
Կուրտուայի նախկին սիրելին ու որդին ապրում են սարսափելի պայմաններում․ The SunՄադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նախկին սիրելին` Էլզան, որդու հետ Անգլիայում բնակվում է սարսափելի պայմաններում, հաղորդում է The Sun-ը: 7-ամյա Էնցոն 32-ամյա Տիբոյի և 50-ամյա Էլզայի որդին է: Կինը հայտնել է, որ իրենց տան առաստաղը բորբոսներից կարող է փլվել, իսկ հիփոթեքային վարկը չվճարելու դեպքում այդ բնակարանը կարող են վերցնել իր ձեռքից: «Մեր տունը քանդվում […] ...
08:17 12.03.2025
Մակրոնը պաշտպանել է Ուկրաինայում 30-օրյա զինադադարի գաղափարըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին առաջարկը։ «Ես ողջունում եմ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և, մասնավորապես, հնարավոր 30-օրյա զինադադարի գաղափարը»,-գրել է Ֆրանսիայի ղեկավարն X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ «հիմա գնդակը ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է […] ...