Արարատի բաժնի համայնքային ոստիկանների բացահայտմամբ կանխվեց 64 փաթեթ մարիխուանայի իրացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+3.09 oC

Արարատի բաժնի համայնքային ոստիկանների բացահայտմամբ կանխվեց 64 փաթեթ մարիխուանայի իրացում

18:05 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ:

Մարտի 5-ն, ժամը 20.50-ին, բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն: Պարզվեց, որ պահելուց և օգտագործելուց բացի երիտասարդը նաև իրացնում է թմրանյութ:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կտորե երկու տոպրակ, որոնցից մեկը՝ 40 կարմիր, մյուսը` 24 կապույտ կպչուն ժապավենի փաթեթներով: Սրանց մեջ եղած դեղնականաչավուն զանգվածի ընդհանուր քաշը մոտ 114 գրամ էր: Հայտնաբերվեցին նաև նույն զանգվածով թղթե փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով` դրանք տարբեր վայրերում տեղադրելու և գումար վաստակելու նպատակով, իսկ թղթե փաթեթն ու կաթուցիչն իրենն են:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրա

09:00 12.03.2025

Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Միջնորդներին տրված վերջնաժամկետի ավարտի կապակցությամբ՝ ճնշում գործադրելու իսրայելական թշնամու վրա՝ անցակետեր բացելու և Գազայի հատված […] ...

Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ Փաշինյան

08:43 12.03.2025

Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ 1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը, 2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը, 3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները, 4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները, 5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը, 6․ Քաջալերելու […] ...

Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է

08:38 12.03.2025

Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է

Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է Գերմանիայի համար։ Այս մասին են վկայում Forsa սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները՝ RTL եւ NTV հեռուստաալիքների պատվերով։ Հարցման համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների 82%-ը։ Հարցվածների միայն 15%-ն է ԱՄՆ-ին անվանել Գերմանիայի հուսալի գործընկեր։ Սա նշանակում է, որ գերմանացիների տեսակետներն այս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:28 12.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կուրտուայի նախկին սիրելին ու որդին ապրում են սարսափելի պայմաններում․ The Sun

08:22 12.03.2025

Կուրտուայի նախկին սիրելին ու որդին ապրում են սարսափելի պայմաններում․ The Sun

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նախկին սիրելին` Էլզան, որդու հետ Անգլիայում բնակվում է սարսափելի պայմաններում, հաղորդում է The Sun-ը: 7-ամյա Էնցոն 32-ամյա Տիբոյի և 50-ամյա Էլզայի որդին է: Կինը հայտնել է, որ իրենց տան առաստաղը բորբոսներից կարող է փլվել, իսկ հիփոթեքային վարկը չվճարելու դեպքում այդ բնակարանը կարող են վերցնել իր ձեռքից: «Մեր տունը քանդվում […] ...

Մակրոնը պաշտպանել է Ուկրաինայում 30-օրյա զինադադարի գաղափարը

08:17 12.03.2025

Մակրոնը պաշտպանել է Ուկրաինայում 30-օրյա զինադադարի գաղափարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին առաջարկը։ «Ես ողջունում եմ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և, մասնավորապես, հնարավոր 30-օրյա զինադադարի գաղափարը»,-գրել է Ֆրանսիայի ղեկավարն X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ «հիմա գնդակը ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է […] ...

BACK_TO_TOP