«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում բանախոսությունների շարքի առաջին միջոցառման խոսնակը Նիկոլ Փաշինյանը կլինի․ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+5.09 oC

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում բանախոսությունների շարքի առաջին միջոցառման խոսնակը Նիկոլ Փաշինյանը կլինի․

16:52 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Մեկնարկային հանդիպման խոսնակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։ Միջոցառմանը հրավիրված են շարժման մասնակիցները, ովքեր նախկինում մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։

Բանախոսությունները լինելու են շարունակական, հանրության համար` բաց, և ընդգրկելու են բազմաբնույթ թեմաներ՝ գիտությունից մինչև արվեստ, տնտեսությունից մինչև փիլիսոփայություն։ Նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է սովորել, կիսվել գաղափարներով և ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն ինքնազարգացմանն ու ընդհանրապես՝ գիտակցված հասարակության ձևավորմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի Քամալ Ադվան հիվանդանոցի ավերակներում ժամանակավոր կլինիկա է բացվել

09:40 12.03.2025

Գազայի Քամալ Ադվան հիվանդանոցի ավերակներում ժամանակավոր կլինիկա է բացվել

Գազայի հատվածի հյուսիսի բնակիչների համար ժամանակավոր կլինիկա է բացվել Բեյթ Լահիյա քաղաքի Քամալ Ադվան բժշկական համալիրի ավերակներում, սակայն նրա բժիշկները բախվում են դեղերի սուր պակասի։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քամալ Ադվանի կենտրոնի շենքերում ժամանակավոր կլինիկա է բացվել, որը մասամբ ավերվել է իսրայելական բանակի հարձակումների ժամանակ և ներկայումս Գազայի հյուսիսում գործող միակ բժշկական հաստատությունն է։ […] ...

«Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:33 12.03.2025

«Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 13-ին՝ ժամը 14։15-ին, «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Բերբոք. ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին

09:27 12.03.2025

Բերբոք. ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին: «Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև այսօրվա բանակցությունների արդյունքը կարող է կարևոր շրջադարձային կետ դառնալ Ուկրաինայի կայուն խաղաղության և անվտանգության ձգտման մեջ, Գերմանիան, մեր գործընկերների հետ, կաջակցի ուկրաինացի ժողովրդին այս ճանապարհին»,-ասել է Բերբոքը X-ի […] ...

Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրում

09:17 12.03.2025

Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրում

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ «Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք […] ...

Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է

09:07 12.03.2025

Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է

Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն»,-ասված է տեսանյութում։   ...

Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրա

09:00 12.03.2025

Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Միջնորդներին տրված վերջնաժամկետի ավարտի կապակցությամբ՝ ճնշում գործադրելու իսրայելական թշնամու վրա՝ անցակետեր բացելու և Գազայի հատված […] ...

BACK_TO_TOP