Կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+5.09 oC

Կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

16:37 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։

«Տեղեկացնում ենք, որ սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը։

Եթե ստացել եք նման հաղորդագրություն մի՛ պատասխանեք և մի՛ փոխանցեք գումար։

Հորդորում ենք անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:

Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։
Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,-հայտնում են ոստիկանությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են կառավարության աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորելու նախագիծը

09:50 12.03.2025

ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են կառավարության աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորելու նախագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է շարունակել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև ԱՄՆ ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի հանդիպումը հեռարձակվել է դրա կայքում։ Այժմ, Կոնգրեսի Սենատը պետք է քվեարկի այս նախաձեռնությանը, որից հետո այն կանցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանին, ով արդեն […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

09:42 12.03.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների […] ...

Գազայի Քամալ Ադվան հիվանդանոցի ավերակներում ժամանակավոր կլինիկա է բացվել

09:40 12.03.2025

Գազայի Քամալ Ադվան հիվանդանոցի ավերակներում ժամանակավոր կլինիկա է բացվել

Գազայի հատվածի հյուսիսի բնակիչների համար ժամանակավոր կլինիկա է բացվել Բեյթ Լահիյա քաղաքի Քամալ Ադվան բժշկական համալիրի ավերակներում, սակայն նրա բժիշկները բախվում են դեղերի սուր պակասի։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քամալ Ադվանի կենտրոնի շենքերում ժամանակավոր կլինիկա է բացվել, որը մասամբ ավերվել է իսրայելական բանակի հարձակումների ժամանակ և ներկայումս Գազայի հյուսիսում գործող միակ բժշկական հաստատությունն է։ […] ...

«Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:33 12.03.2025

«Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 13-ին՝ ժամը 14։15-ին, «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Բերբոք. ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին

09:27 12.03.2025

Բերբոք. ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին: «Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև այսօրվա բանակցությունների արդյունքը կարող է կարևոր շրջադարձային կետ դառնալ Ուկրաինայի կայուն խաղաղության և անվտանգության ձգտման մեջ, Գերմանիան, մեր գործընկերների հետ, կաջակցի ուկրաինացի ժողովրդին այս ճանապարհին»,-ասել է Բերբոքը X-ի […] ...

Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրում

09:17 12.03.2025

Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրում

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ «Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք […] ...

BACK_TO_TOP