Երջանիկ եմ վերադարձիս համար․ Նեյմարը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականից հրավեր ստանալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+13.09 oC

Երջանիկ եմ վերադարձիս համար․ Նեյմարը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականից հրավեր ստանալը

00:27 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է տևական ընդմիջումից հետո ազգային թիմից հրավեր ստանալը, հայտնում է Goal.com-ը:

«Երջանիկ եմ վերադարձիս համար»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Վերջին անգամ նա Բրազիլիայի հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել 2023-ի հոկտեմբերի 18-ին: Այդ ժամանակ բրազիլացիները 0-2 հաշվով պարտվել էին Ուրուգվայի թիմին:

Բրազիլիայի հավաքականը մարտի 21-ին Մունդիալ-2026-ի որակավորման փուլի հերթական տուրում կմրցի Կոլումբիայի, իսկ 5 օր անց՝ Արգենտինայի հավաքականների դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 12.03.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին

12:32 12.03.2025

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին

Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, Պեկինում հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն: «Հանդիպումը կղեկավարի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, որին կմասնակցեն ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է արձագանքել ԱՄՆ մաքսատուրքերին

12:11 12.03.2025

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է արձագանքել ԱՄՆ մաքսատուրքերին

Եվրամիությունը պատրաստ կլինի ավելի առաջ գնալ, եթե անհրաժեշտ լինի՝ արձագանքելով ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի ներդրմանը, ներառյալ թվային ծառայությունների և մտավոր սեփականության դեմ պատժամիջոցները, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադդադը: Նա նշել է, որ այս պահին արձագանքը կլինի «համաչափ»։ «Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կվերականգնենք պատասխան մաքսատուրքերը: ԵՄ-ն դադարել է միամիտ լինել և վերջապես կարող […] ...

Փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից

12:05 12.03.2025

Փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ-ի փետրվարին Հայաստան այցելել է՝ 117,372 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ փետրվարին՝ 127,241։ 2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%): ...

SHANTNEWS

12:00 12.03.2025

SHANTNEWS

Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանում գրոհայինների կողմից գնացք առևանգելու հետևանքով

11:49 12.03.2025

Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանում գրոհայինների կողմից գնացք առևանգելու հետևանքով

Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանում զինյալների կողմից մարդատար գնացքը առևանգելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը ՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ զոհվել է գնացքի մեքենավարը և անվտանգության առնվազն ութ աշխատակից։ Հրատարակությունն ընդգծում է, որ զոհվածների պաշտոնական թիվը դեռ չի հաղորդվում։ Բացի այդ, 37 մարդ հոսպիտալացվել է հակաահաբեկչական գործողության մեկնարկից հետո։ Պակիստանի ռադիոն, վկայակոչելով […] ...

BACK_TO_TOP