Մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ․ Սլոտը՝ ՊՍԺ-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+3.09 oC

Մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ․ Սլոտը՝ ՊՍԺ-ի մասին

16:44 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ առաջիկա պատասխան խաղի մասին, հայտնում է անգլիական ակումբի կայքը:

«Մեզ հարկավոր է լավագույն հանդիպումն անցկացնել, որովհետև մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ: Մենք խաղացել ենք «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց ՊՍժ-ն զգալի գերազանցում է նրանց, առաջին հերթին ինտենսիվությամբ և խաղային որակներով:

ՊՍԺ-ն հիանալի մարզիչ ունի: Նա այնպես է պատրաստել թիմը, որ դիմակայելը շատ դժվար է: Լուիս Էնրիկեի օրոք թիմն անհավանական աշխատանք է կատարում, և նա յուրաքանչյուր ֆուտբոլիստից քաղում է առավելագույնը»,- ասել է նիդերլանդցի մարզիչը:

Փարիզում «Լիվերպուլը» հաղթել էր 1:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա այսօր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրում

09:17 12.03.2025

Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրում

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ «Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք […] ...

Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է

09:07 12.03.2025

Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է

Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն»,-ասված է տեսանյութում։   ...

Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրա

09:00 12.03.2025

Հութիները կրկին հարձակվելու են Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Միջնորդներին տրված վերջնաժամկետի ավարտի կապակցությամբ՝ ճնշում գործադրելու իսրայելական թշնամու վրա՝ անցակետեր բացելու և Գազայի հատված […] ...

Թրամփը հրաժարվել է բարձրացնել Կանադայից պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50%

08:53 12.03.2025

Թրամփը հրաժարվել է բարձրացնել Կանադայից պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50%

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մարտի 12-ից Կանադայից ԱՄՆ պողպատի և ալյումինի մատակարարումների մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու իր որոշումից։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քուշ Դեսաին։ «Այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը սպառնաց օգտագործել իր գործադիր լիազորությունները Կանադայի վրա հսկայական 50 տոկոս մաքսատուրք սահմանելու համար, Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը առևտրի […] ...

Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ Փաշինյան

08:43 12.03.2025

Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ 1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը, 2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը, 3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները, 4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները, 5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը, 6․ Քաջալերելու […] ...

Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է

08:38 12.03.2025

Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է

Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է Գերմանիայի համար։ Այս մասին են վկայում Forsa սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները՝ RTL եւ NTV հեռուստաալիքների պատվերով։ Հարցման համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների 82%-ը։ Հարցվածների միայն 15%-ն է ԱՄՆ-ին անվանել Գերմանիայի հուսալի գործընկեր։ Սա նշանակում է, որ գերմանացիների տեսակետներն այս […] ...

BACK_TO_TOP