Որո՞նք են աշխարհի ամենախոր լճերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+14.09 oC

Որո՞նք են աշխարհի ամենախոր լճերը

00:16 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենախոր լճերի ցանկը:

Աշխարհում հաշվարկվում է մոտ 304 միլիոն լիճ։ Նրանք տարբերվում են ոչ միայն իրենց ծագմամբ, այլ նաև խորությամբ, որը կարող է մեծապես տատանվել մի քանի մետրից մինչև մեկուկես կիլոմետր:

Աշխարհի ամենախորը լճերից են.

10.ՄԱՏԱՆՈ

Երկիր՝ Ինդոնեզիա

Խորություն՝ 590 մ

Մատանո լիճը տեկտոնական քաղցրահամ լիճ է Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում: Այն անվանվել է մոտակայքում գտնվող ձկնորսական գյուղի անունով. Թարգմանաբար «Մատանո» նշանակում է «աղբյուր»: Տարբեր վարկածների համաձայն, լճի տարիքը տատանվում է 1-ից 4 միլիոն տարի:

Մատանո լիճն ունի հարուստ էկոհամակարգ։ Նրա ջրերում բնակվում են խեցեմորթներ, ձկներ, ծովախեցգետիններ և խեցգետիններ։ Լճին հասնելը զբոսաշրջիկների համար բավականին դժվար է։

9.ԿՐԵՅՏԵՐ

Երկիր՝ ԱՄՆ

Խորություն՝ 595մ

Կրեյտեր լիճը գտնվում է Հարավային Օրեգոնի ազգային պարկում՝ Կասկադ լեռներում։ Այն առաջացել է մոտ 7500 տարի առաջ Մազամա լեռան փլուզումից հետո։ Կլամաթները (Օրեգոն նահանգի բնիկները) լիճն ու նրա շրջակա տարածքը սուրբ են համարում։ Կրեյտերը անհոսք լիճ է այսինքն՝ չունի ելք դեպի այլ ջրային մարմիններ։ Ջուրը թարմանում է յուրաքանչյուր 250 տարին մեկ անձրևների և ձյան հաշվին։

8.ՄԵԾ ՍՏՐԿԱԿԱՆ ԼԻՃ

Երկիր՝ Կանադա

Խորություն՝ 614 մ

Մեծ Ստրկական լիճն իր անունը ստացել է այդ տարածաշրջանում ապրող Սլեյվի հնդկացիական ժողովրդից։ Անգլերենում այն սխալմամբ մեկնաբանվել է որպես «slave» (ստրուկ)։ Լիճը հայտնի է իր հյուսիսափայլով, որը դիտելու լավագույն ժամանակաշրջանն է գարնանային և աշնանային գիշերահավասարները։ Չնայած նրան, որ լիճը տարվա ութ ամիսը սառչում է, սակայն ամռանը հնարավոր է լողալ լճում։

7.ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ

Երկիր՝ Ղրղզստան

Խորություն՝ 668 մ

ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ թարգմանաբար նշանակում է «տաք լիճ», քանի որ այն չի սառչում նույնիսկ ձմռանը: Ջրավազանն ունի տեկտոնական ծագում, իսկ նրա տարիքը գնահատվում է 25 միլիոն տարի։ Իսսիկ-Կուլի ջուրը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր, ինչի պատճառով պիտանի չէ խմելու համար: Միևնույն ժամանակ, այն շատ թափանցիկ է՝ թափանցիկությունը հասնում է 20 մ-ի։ Իսսիկ-Կուլ թափվում են մոտ 100 գետեր և գետակներ, իսկ լիճը շրջապատող լեռների շնորհիվ այն պաշտպանված է քամիներից և էքստրեմալ ջերմաստիճաններից։

6.ՄԱԼԱՎԻ

Երկիր՝ Մալավի, Մոզամբիկ, Տանզանիա

Խորություն՝ 706 մ

Մալավի լիճն առանձնանում է իր ցիխլիդ ձկներով, որոնք կազմում են մոտ 1000 տեսակ։ Լիճը մեծ նշանակություն ունի տեղի բնակիչների համար. նրա ափին գտնվում են ձկնորսական գյուղեր։ Այն նաև ծառայում է որպես խմելու ջրի աղբյուր, օգտագործվում է դաշտերի ոռոգման և հիդրոէլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այստեղ կարելի է զբաղվել դայվինգով, առագաստային սպորտով, ջրային դահուկասահքով:

5.ՍԱՆ ՄԱՐՏԻՆ (Օ’ՀԻԳԻՆՍ)

Երկիր՝ Արգենտինա, Չիլի

Խորություն՝ 836 մ

Սան Մարտին լիճը Ամերիկայի ամենախոր լիճն է։ Սան Մարտինը բաղկացած է ութ ճյուղերից և ունի բարդ ձև։ Լիճը հարուստ է իշխան ձկով, ինչը այն շատ հայտնի է դարձնում ձկնորսների շրջանում:

4.ԿԱՍՊԻՑ ԾՈՎ

Երկիր՝ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան

Խորություն՝ 1025 մ

Թեև Կասպիցը հաճախ անվանում են ծով իր որոշ բնութագրերի պատճառով (չափ, խորություն, աղիություն), այն համարվում է անհոսք աղաջրային լիճ։ 2018 թվականին ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայն՝ այն բաժանված է մի քանի գոտիների, որոնք պատկանում են հինգ պետությունների: Կասպից ծովի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Հերոդոտոսի աշխատություններում, ով մ.թ.ա. 5-րդ դարում այն նկարագրել է որպես մեկուսացված լիճ։ Կասպիցի ջրերում ակտիվորեն զարգանում է նավագնացությունը, իսկ խոշորագույն ծովային նավահանգիստները կարևոր են բեռնափոխադրումների համար։ Տարածաշրջանում զարգանում է նաև զբոսաշրջությունը։

3.ՎՈՍՏՈԿ

Երկիր՝ Անտարկտիդա

Խորություն՝ 1200 մ

Լիճն անվանվել է Անտարկտիդայում գտնվող «Վոստոկ» գիտական կայանի պատվին։ 2012 թվականին ռուս գիտնականներին հաջողվել է հորոտել գրեթե 4 կմ հաստությամբ սառցե շերտը և հասնել մայրցամաքի խոշորագույն ենթասառցադաշտային լճին: Հորատման աշխատանքներն իրականացվել են են 30 տարի։ Չնայած այն հանգամանքին, որ Վոստոկը գտնվում է հավերժական սառույցի գոտում, նրա ջերմաստիճանը խորության վրա 10 ℃-ից ոչ պակաս է: Այն նաև պարունակում է 50 անգամ ավելի շատ թթվածին, քան սովորական քաղցրահամ ջուրը: Վոստոկի տարիքը մոտ 14 միլիոն տարի է, իսկ մակերեսը կազմում է 15500 կմ²։

2.ՏԱՆԳԱՆԻԿԱ

Երկիր՝ Տանզանիա, Կոնգո, Զամբիա, Բուրունդի

Խորություն՝ 1470 մ

Աշխարհի ամենաերկար քաղցրահամ լիճն է, 673 կմ ձգվածությամբ։ Տանգանիկան այնքան խորն է, որ դրա հատակում թթվածին առկա չէ։ Լիճը մոտ 20 միլիոն տարեկան է։ Պարբերաբար լճում տեղի են ունենում ուժգին փոթորիկներ, որոնց ժամանակ ձևավորվում են վեց մետրանոց ալիքներ։ Տանգանիկան հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ։ Այստեղ ապրում են ավելի քան 2 հազար տեսակի կենդանիներ և բույսեր։ Լճից ձուկն արտահանվում է ողջ Արևելյան Աֆրիկա։ Բացի այդ, Տանգանիկան ծառայում է որպես կարևոր առևտրային ճանապարհ ափամերձ երկրների միջև։

1.ԲԱՅԿԱԼ

Երկիր՝ Ռուսաստան

Խորություն՝ 1642 մ

Բայկալ լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է և աշխարհի ամենախորը, հնագույն և խոշորագույն ծավալով քաղցրահամ լիճը: Նրանում պարունակվում է համաշխարհային քաղցրահամ ջրային պաշարների մեկ հինգերորդը, այնքան մաքուր, որ դրա թափանցիկությունը հասնում է 40 մետրի: Որոշ գիտնականներ Բայկալը համարում են որպես ծագող օվկիանոս: Զբոսաշրջիկները Բայկալ այցելում են ողջ տարվա ընթացքում, լիճը համարվում է ամենահայտնի ուղղություններից մեկը Ռուսաստանում հանգստի համար: Ամռանը այստեղ գալիս են ձկնորսության և ավազոտ լողափերի համար, իսկ հունվարից մինչև մայիս, երբ լիճը սառչում է, լճի վրա կարելի է զբոսնել ձնագնացներով, չմուշկներով կամ շների սահնակներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

13:00 12.03.2025

Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։ Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ […] ...

ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

12:57 12.03.2025

ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

ԱՄՆ-ը կրկին հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային։ Այս մասին X-ում հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ «Ուկրաինայի հետ տվյալների փոխանակումը վերսկսվել է»,- գրել է նա։ ...

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

12:49 12.03.2025

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ ...

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

12:46 12.03.2025

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 12.03.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին

12:32 12.03.2025

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին

Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, Պեկինում հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն: «Հանդիպումը կղեկավարի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, որին կմասնակցեն ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...

BACK_TO_TOP