Կուրտուայի նախկին սիրելին ու որդին ապրում են սարսափելի պայմաններում․ The Sun – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+17.09 oC

Կուրտուայի նախկին սիրելին ու որդին ապրում են սարսափելի պայմաններում․ The Sun

08:22 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նախկին սիրելին` Էլզան, որդու հետ Անգլիայում բնակվում է սարսափելի պայմաններում, հաղորդում է The Sun-ը:

7-ամյա Էնցոն 32-ամյա Տիբոյի և 50-ամյա Էլզայի որդին է: Կինը հայտնել է, որ իրենց տան առաստաղը բորբոսներից կարող է փլվել, իսկ հիփոթեքային վարկը չվճարելու դեպքում այդ բնակարանը կարող են վերցնել իր ձեռքից:

«Մեր տունը քանդվում է։ Մենք պարզապես չենք կարող շարունակել այսպես ապրել:

Ես վախենում եմ, որ բանկը կբռնագրավի մեր տունը: Անհանգստանում եմ, երբ ինչ որ մեկը թակում է դուռը: Ես չեմ ուզում, որ հանկարծ անօթևան մնանք:

Ինձ համար անընդունելի է տեսնել Տիբոյին մասնավոր ինքնաթիռներով ճամփորդելիս, զբոսանավերում զվարճանալիս, երբ իր երեխան նման միջավայրում է մեծանում:

Տիբոն կարող է մի փոքր խնայել և օգնել իր որդուն»,- ասել է Էլզան:

Նշվում է, որ Կուրտուայի աշխատավարձը շաբաթական 240 հազար ֆունտ է, իսկ Էլզան իր բնակարանը պահելու համար պետք է վճարի 63 հազար ֆունտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.03.2025

SHANTNEWS

Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ

14:57 12.03.2025

Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ՝ Տեր Ղևոնդ անունով և որպես ամուսնացյալ քահանա ծառայության կոչվել Մասյացոտնի թեմում։ ...

Բրիտանիան անմիջապես չի արձագանքի ԱՄՆ-ի մաքսատուրքերին

14:42 12.03.2025

Բրիտանիան անմիջապես չի արձագանքի ԱՄՆ-ի մաքսատուրքերին

Լոնդոնը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ արտասահմանյան պողպատի և ալյումինի մատակարարումների համար սահմանած մաքսատուրքերից։ «Հիասթափեցնող է, որ ԱՄՆ-ը գլոբալ մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի վրա»,- գրել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը X-ում։ Նա հավելել է, որ Լոնդոնը մտադիր չէ անհապաղ առևտրային հակաքայլեր ձեռնարկել։ «Մենք կենտրոնացած ենք պրագմատիկ […] ...

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ Ավանեսյան

14:35 12.03.2025

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնությանը կազմակերպման հարցում Իտալիայի աջակցության համար: Անդրադարձ է եղել երկու երկրների […] ...

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց մայրաքաղաքում գտնվող՝ 900 հազար ԱՄՆ դոլար արժեքով, շուրջ 1 հա մակերեսով հողամասը

14:27 12.03.2025

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց մայրաքաղաքում գտնվող՝ 900 հազար ԱՄՆ դոլար արժեքով, շուրջ 1 հա մակերեսով հողամասը

Մայրաքաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 4-ին տեղեկացրել էր, որ  Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի […] ...

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

14:23 12.03.2025

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդելանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ»,-ասել է նա։   ...

BACK_TO_TOP