«Բարսելոնայում» բացառում են Նեյմարի վերադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+9.09 oC

«Բարսելոնայում» բացառում են Նեյմարի վերադարձը

21:53 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա», գրում է Goal-ը։

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացառել է բրազիլացի ֆուտբոլիստի` ակումբ վերադարձի բոլոր տարբերակները։

Կատալոնական ակումբի ղեկավարներն ու մարզչական շտաբը դժգոհ են 33-ամյա եզրային հարձակվողի ֆիզիկական վիճակից։ Ըստ նրանց` Նեյմարը տարեցտարի կորցնում է մարզավիճակը։

Դրանից բացի, «Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարը հանդերձարանում կարող է բացասական ազդեցություն ունենալ երիտասարդ ֆուտբոլիստների վրա։

Ավելի վաղ Sport.es-ը գրել էր, որ Նեյմարի գործակալ Պինի Զահավին ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային» ու «Բավարիային»։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017թթ., 186 խաղում խփել է 105 գոլ, կատարել 76 գոլային փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

10:30 12.03.2025

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ին

10:11 12.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ: ...

Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները

10:00 12.03.2025

Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները

Գրենլանդիայի առաջին ընտրատեղամասում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դրանք հրապարակված են Valg.gl կայքում։ Ընդհանուր առմամբ, արդեն հաշվվել է 676 ձայն, և դրանց մեծամասնությունը՝ 43,5%-ը, տվել է ընդդիմադիր կենտրոնամետ «Նալերաք» (Միլսթոուն) կուսակցությունը, որը ցանկանում է շուտափույթ անկախություն։ Ընտրությունների համար exit poll-ի արդյունքները չեն հրապարակվել։ Գրենլանդիայում ընտրություններին մասնակցում է 40 482 ընտրող։ Նրանք քվեարկել են 72 ընտրատեղամասերում։ […] ...

WSJ. Միացյալ Նահանգները դիմել է Ուկրաինային՝ անօդաչու սարքեր ստեղծելու հարցում օգնության համար

09:58 12.03.2025

WSJ. Միացյալ Նահանգները դիմել է Ուկրաինային՝ անօդաչու սարքեր ստեղծելու հարցում օգնության համար

Ամերիկյան ստարտափները և ուկրաինական անօդաչու թռչող սարքեր արտադրողները միավորվում են՝ ԱՄՆ բանակի համար ավելի արդյունավետ անօդաչու սարքեր մշակելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով՝ Պենտագոնն աճող հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։ Նշվում է, որ միլիարդավոր դոլարներ ծախսած ամերիկյան ստարտափները դժվարությունների են հանդիպել արդյունավետ ու էժան անօդաչու թռչող սարքերի մոդելներ […] ...

Ձնահյուս Արագած լեռան գագաթին․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

09:55 12.03.2025

Ձնահյուս Արագած լեռան գագաթին․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ»,-ասված է հաղորդագրության […] ...

ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են կառավարության աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորելու նախագիծը

09:50 12.03.2025

ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են կառավարության աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորելու նախագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է շարունակել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև ԱՄՆ ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի հանդիպումը հեռարձակվել է դրա կայքում։ Այժմ, Կոնգրեսի Սենատը պետք է քվեարկի այս նախաձեռնությանը, որից հետո այն կանցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանին, ով արդեն […] ...

BACK_TO_TOP