16:30 11.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ որոշման հիմնավորման՝ ներկայում ՀՀ-ում գործում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպություններ, որոնք մինչ այժմ հավատարմագրված չեն: Առաջարկվող նոր կարգավորմամբ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հինգ տարի ժամկետով կհավատարմագրվեն և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:
Ակնկալվում է, որ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման արդյունքում հնարավորինս կբացառվի խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը լիազորված պետական մարմին։ Գործընթացը կնպաստի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։
Քննարկման ներկայացված նոր նախագծով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կստեղծվի մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով, կհաստատվեն դրա դրա անհատական կազմն ու աշխատակարգը: Հանձնաժողովը կքննարկի փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն՝ կազմակերպությանը համապատասխան վկայական տալու, մերժելու կամ վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Հավատարմագրման հայտ կարող են ներկայացնել իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։
Որպես պահանջ սահմանվում է, որ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան առանձնացված տարածք՝ ապահովված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով։ Կազմակերպությունը պետք է ունենա նաև մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար համապատասխան նյութատեխնիկական միջոցներ (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ):
Կազմակերպությունը պետք է տիրապետի նաև փորձագիտական գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ աշխատակազմին առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, կոմունալ ծախսերի վճարումներ և այլն ապահովելու համար:
Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 28-ը ներառյալ:
09:50 12.03.2025
ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են կառավարության աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորելու նախագիծըԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է շարունակել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև ԱՄՆ ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի հանդիպումը հեռարձակվել է դրա կայքում։ Այժմ, Կոնգրեսի Սենատը պետք է քվեարկի այս նախաձեռնությանը, որից հետո այն կանցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանին, ով արդեն […] ...
09:42 12.03.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների […] ...
09:40 12.03.2025
Գազայի Քամալ Ադվան հիվանդանոցի ավերակներում ժամանակավոր կլինիկա է բացվելԳազայի հատվածի հյուսիսի բնակիչների համար ժամանակավոր կլինիկա է բացվել Բեյթ Լահիյա քաղաքի Քամալ Ադվան բժշկական համալիրի ավերակներում, սակայն նրա բժիշկները բախվում են դեղերի սուր պակասի։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քամալ Ադվանի կենտրոնի շենքերում ժամանակավոր կլինիկա է բացվել, որը մասամբ ավերվել է իսրայելական բանակի հարձակումների ժամանակ և ներկայումս Գազայի հյուսիսում գործող միակ բժշկական հաստատությունն է։ […] ...
09:33 12.03.2025
«Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 13-ին՝ ժամը 14։15-ին, «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
09:27 12.03.2025
Բերբոք. ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհինԳերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին: «Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև այսօրվա բանակցությունների արդյունքը կարող է կարևոր շրջադարձային կետ դառնալ Ուկրաինայի կայուն խաղաղության և անվտանգության ձգտման մեջ, Գերմանիան, մեր գործընկերների հետ, կաջակցի ուկրաինացի ժողովրդին այս ճանապարհին»,-ասել է Բերբոքը X-ի […] ...
09:17 12.03.2025
Երմակ. Ուկրաինան պատրաստ է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ցանկացած վայրումՈւկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ «Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք […] ...