Յուրաքանչյուր կին ծառայող իր մոտեցմամբ և փորձով պետք է ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին. ՆԳ նախարարը հանդիպել է նախարարության կին ծառայողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+3.09 oC

Յուրաքանչյուր կին ծառայող իր մոտեցմամբ և փորձով պետք է ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին. ՆԳ նախարարը հանդիպել է նախարարության կին ծառայողների հետ

11:03 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 10-ին հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ, քննարկել նրանց կարիերայի առաջխաղացման հնարավորություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։
Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և միջազգային այլ գործընկերներ:
Արփինե Սարգսյանն ընդգծելով բաց ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշել է, որ դրանք թույլ են տալիս ոչ միայն քննարկել առկա խնդիրները, այլև նախանշել դրանց հաղթահարման կոնկրետ քայլեր: Նա բարձր է գնահատել ՆԳՆ բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել նախարարության որդեգրած մոտեցումները կիսելու նրանց պատրաստակամությունը։
Անդրադառնալով հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության հնարավորությունների ընդլայնմանը՝ նախարարն ընդգծել է, որ ՆԳՆ համակարգում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է, իսկ նրանց վերագրվող դերերի բովանդակությունը՝ փոխվում:
«Երբ խոսում ենք երկու սեռերի ներկայացվածության մասին, շատ կարևոր է ընկալել, որ համատեղ ինտելեկտի, համատեղ հմտության, համատեղ գիտելիքի առկայությունն է, որ լավ արդյունքներ է երաշխավորում։ Հետևապես շատ կարևոր է հավասար ներկայացվածության ապահովումը հատկապես Ներքին գործերի համակարգում»,-նշել է ՆԳ նախարարը:
Արփինե Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր կին ծառայող իր օղակում կարևոր դերակատարում ունի և պետք է կարիերայի առաջխաղացման իր փորձով ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին։
«Ձեր օրինակը կարևոր փոփոխությունների գրավական է։ Դուք այսօր Հայաստանում ստեղծում եք նոր իրավիճակ։ Դուք օրինակ եք բոլորի համար, և, կարծում եմ, այն, ինչ անում եք, իսկապես նշանակալի է։ Ես գիտեմ, որ հեշտ չի եղել կարծրատիպեր հաղթահարելը, բայց կարևոր է, որ Դուք կարողացել եք հաջողել»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումներին՝ նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը, որը միտված է նոր արդյունքներ գրանցելուն և քաղաքացիներին առավել որակյալ ծառայություններ մատուցելուն։
Վասիլիս Մարագոսը դրական է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածությունը, նշել հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի և այլ զգայուն թեմաների շրջանակում կին ծառայողների մոտեցումների դրական ազդեցությունը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլու խոսքով՝ «Գնալով աճում է այն ընկալումը, որ կանայք իրավապահ համակարգում հատուկ արժեք ունեն, և կանանց ու տղամարդկանց հավասարությունը միայն վիճակագրություն չէ. այն բարձրացնում է հանրության վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, համայնքների անվտանգության ապահովման հարցում առաջարկում այլընտրանքային մոտեցումներ»։
Միջազգային գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ՆԳ նախարարության հետ շարունակելու արդյունավետ գործընկերությունը։
Քննարկմանը մտքեր են փոխանակել նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների կին ծառայողները, կիսվել իրենց փորձով ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ներկայացրել առաջարկներ։
Քննարկվել են նաև առաջնորդական պաշտոններում կանանց ներկայացվածության, նրանց կարողությունների շարունակական զարգացման և վերապատրաստումների անցկացման վերաբերյալ հարցեր:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկը

01:17 12.03.2025

Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկը

Apple Music-ը հիրապարակել է «His Majesty King Charles III’s Playlist», որը կազմվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից։ Այս մասին ծառայության ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։ Թագավորի սիրելի երգերի ցանկը գլխավորում է Ճամայկացի ռեգգի երգիչ Բոբ Մարլիի «Could You Be Loved» հիթը: Բացի այդ, երգացանկը ներառում է ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգի, ամերիկուհի Գրեյս […] ...

Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա

01:08 12.03.2025

Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա

Մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ուղևոր հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» […] ...

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

00:59 12.03.2025

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի […] ...

1964-ից ի վեր «Երևան» պետական փողային նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը. Ավինյան

00:48 12.03.2025

1964-ից ի վեր «Երևան» պետական փողային նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը. Ավինյան

Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով: Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի […] ...

Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությանը

00:39 12.03.2025

Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությանը

Մարտի 10-ին, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց կինոռեժիսոր և արվեստագետ Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությանը, որն ավանդաբար կայանում է Թբիլիսիի Սակրեբուլոյում։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Մրցույթի տասնամյա հոբելյանի կապակցությամբ, ՀՀ դեսպանը շնորհավորեց «Վրացահայերի միություն» հասարակական կազմակերպությանը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Թբիլիսիի Սակրեբուլոյի ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Գիորգի […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա

00:34 12.03.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա

Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:   ...

BACK_TO_TOP