Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+9.09 oC

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող ամերիկյան զինվորականներից ազդանշաններ են ստացվել մոտ ապագայում իր զորքերը Սիրիայից դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մտադրության մասին»։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, Միացյալ Նահանգները դրդել են SDF-ի հրամանատար Մազլում Աբդիին համաձայնության գալ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։

Երկուշաբթի օրը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան և SDF-ի հրամանատարը համաձայնագիր են ստորագրել, որով քրդական ուժերը կմիանան հանրապետության անցումային կառավարության անվտանգության ուժերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

23:08 11.03.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել: ...

Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին

22:55 11.03.2025

Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին

Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։ ...

Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը

22:46 11.03.2025

Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը, հաղորդում է Marca-ն: Հոլանդը խաղերից մեկում զարգացրել է 36,9 կմ/ժ արագություն: Երկրորդ ցուցանիշը ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիինն է՝ 36,5 կմ/ժ: Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն երրորդն է՝ 36,4 կմ/ժ արագությամբ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» անցումային փլեյ-օֆֆում պայքարից դուրս է […] ...

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին

22:39 11.03.2025

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին, որը նպատակադրված է խորացնել համագործակցությունն Իրանում հավատարմագրված դեսպանների և ԻԻՀ ԶԼՄ-ների միջև: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կենտրոնի և իրանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում դեսպան Հակոբյանը, ընդգծելով հանրային դիվանագիտության դերը՝ որպես հասարակությունների միջև վստահություն ձևավորելու և փոխադարձ ընկալումը խորացնելու գործիք, […] ...

Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան

22:28 11.03.2025

Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է: Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում.այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի […] ...

ՀՀ տնտեսական համակարգը դիմակայուն է, բայց կառուցվածքային առումով՝ խոցելի. Ատոմ Մարգարյանի հարցազրույցը

22:19 11.03.2025

ՀՀ տնտեսական համակարգը դիմակայուն է, բայց կառուցվածքային առումով՝ խոցելի. Ատոմ Մարգարյանի հարցազրույցը

Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP