09:20 11.03.2025
Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հանդիպմանը, որը կկայանա մարտի 11-ին Ջիդդաում (Սաուդյան Արաբիա)։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը Պետդեպարտամենտի հրապարակած ամենօրյա գրաֆիկում։
«Տեղական ժամանակով 12:00-ին պետքարտուղար Ռուբիոն և ազգային անվտանգության օգնական Մայք Վալցը հանդիպել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ Ջիդայում (Սաուդյան Արաբիա):
Երկուշաբթի օրը Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ բանակցությունների համար։ Ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի ամերիկյանի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի խոսքով՝ երեքշաբթի օրը նախատեսված Ջիդայում հանդիպումը հնարավորություն կտա հասնել կարգավորման առաջընթացի։
01:17 12.03.2025
Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկըApple Music-ը հիրապարակել է «His Majesty King Charles III’s Playlist», որը կազմվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից։ Այս մասին ծառայության ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։ Թագավորի սիրելի երգերի ցանկը գլխավորում է Ճամայկացի ռեգգի երգիչ Բոբ Մարլիի «Could You Be Loved» հիթը: Բացի այդ, երգացանկը ներառում է ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգի, ամերիկուհի Գրեյս […] ...
01:08 12.03.2025
Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրաՄարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ուղևոր հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» […] ...
00:59 12.03.2025
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԽորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի […] ...
00:48 12.03.2025
1964-ից ի վեր «Երևան» պետական փողային նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը. ԱվինյանԵրևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով: Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի […] ...
00:39 12.03.2025
Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությանըՄարտի 10-ին, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց կինոռեժիսոր և արվեստագետ Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությանը, որն ավանդաբար կայանում է Թբիլիսիի Սակրեբուլոյում։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Մրցույթի տասնամյա հոբելյանի կապակցությամբ, ՀՀ դեսպանը շնորհավորեց «Վրացահայերի միություն» հասարակական կազմակերպությանը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Թբիլիսիի Սակրեբուլոյի ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Գիորգի […] ...
00:34 12.03.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենաԱյսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ...