00:19 11.03.2025
Մարտի 10-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ֆրանսիայի ամենահին հայկական կրթական հաստատության՝ «Դպրոցասեր»-ի կարևոր դերակատարությունը հայոց լեզվի և հայապահպանության գործում։
Դեսպանը հիշատակել է, որ «Դպրոցասեր»-ը, հիմնադրված լինելով Կոստանդնուպոլսում դեռևս 1879թ., Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 100 տարի առաջ՝ ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ։ Նա ընդգծել է, որ «Դպրոցասեր»-ի՝ Հայոց ցեղասպանությունից փրկված մանկավարժներն ու աշակերտները ֆրանսիական հյուրընկալ հողի վրա հնարավորություն են ստացել պահպանելու իրենց կրթական լավագույն ավանդույթները և առ այսօր ապահովում են ֆրանսիական հանրակրթական չափորոշիչներին համահունչ բարձրորակ կրթություն։ Այս համատեքստում, դեսպանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությունների կողմից «Դպրոցասերի» գործունեությանը ցուցաբերվող աջակցության համար՝ շեշտելով օժանդակության շարունակականության կարևորությունը։
Առանձնազրույցից հետո դեսպան Խաչատրյանը և Ռենսիի քաղաքապետն այցելել են «Դպրոցասեր» կրթահամալիր, որտեղ հանդիպում են ունեցել դպրոցի տնօրեն Հայկ Սարգսյանի, «Դպրոցասեր»-ի Տիկնանց և բարեկամների ասոցիացիայի նախագահ Աղավնի Սարիկայայի, ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ և շրջել դպրոցում։
Դեսպանն այցելել է նաև 1926-1931թթ․ «Դպրոցասեր»-ում ուսանած Ֆրանսիայի դիմադրության շարժման հերոս Մելինե Մանուշյանի անվան հուշատախտակի մոտ, որի բացումը տեղի է ունեցել 2024թ․ Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները Ֆրանսիայի Պանթեոն տեղափոխելու կապակցությամբ։
01:06 11.03.2025
Ըմբիշ Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր01:21 11.03.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար շատ դժվար կլինի վերադառնալ 2014թ․ սահմաններինԱՄՆ վարչակազմն ակնհայտ է համարում, որ Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի վերադառնալ 2014թ. սահմաններին: Այս մասին Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի», – մեջբերում է նրա խոսքերը The New York Times-ը։ Ռուբիոն ասել է. «Ակնհայտ է, […] ...
01:13 11.03.2025
Ուիտկոֆ. Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին՝ ներողություն խնդրելով Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համարՎլադիմիր Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում ներողություն է խնդրել փետրվարի վերջին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում նրա հետ հանդիպման ժամանակ առաջացած հանրային վեճերի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը FOX NEWS-ին տված հարցազրույցում: «Զելենսկին նամակ է հղել նախագահին (խմբ.Թրամփին)։ Նա ներողություն է խնդրել (խմբ.Սպիտակ տան) Օվալաձև աշխատասենյակում […] ...
01:06 11.03.2025
Ըմբիշ Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիրԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ ԵԱ-ի փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Եզրափակիչում Իբոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջեց 12:1 հաշվով: ...
00:59 11.03.2025
Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուցՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ.Կ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող […] ...
00:47 11.03.2025
Լոռու մարզում hրդեհ է բռնկվել Ռուսաստանից մեծ քանակի կոնյակի շշեր տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարումՄարտի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում բեռնատար է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած «Iveco» մակնիշի բեռնատարում։ […] ...
00:38 11.03.2025
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գյումրիում աշխատանքային այցից հետո հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: «Գյումրիում աշխատանքային այցից հետո առիթ ունեցա հանդիպել հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: Ներկայացրեցի առողջապահական մեր առաջնահերթ ծրագրերը, կանանց առողջության պահպանմանն ուղղված մեր անելիքները, առողջապահական ծախսերի փոխհատուցման սոցիալական կրեդիտի էությունը»,- գրել […] ...