00:08 11.03.2025
Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի կողմից նշված պնդումը սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով «Սև Բերդ» ամրոցը ևս քննության առարկա է: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի համապատասխան կարգադրությամբ Գյումրու «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում: Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ, «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլի 22-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։
Այնուհետև, Պաշտպանության և Արդարադատության նախարարության պետական բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը: Մասնավորապես՝ ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերվող՝ Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 147-Ա որոշմանը՝ Պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած Տիգրան Պետրոսյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից։
2012 թվականի նոյեմբերի 15-ին Տիգրան Պետրոսյանը 626 քմ մակերեսով Սև Բերդ ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքն օտարել է Սամվել Բալասանյանին։
Վերը նշված դեպքի կապակցությամբ, ինչպես նաև Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը ձեռք բերած անձանց կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելու, տնօրինելու իրավաչափությունը ստուգելու և, ըստ այդմ, անհրաժեշտ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում է նախաքննություն:
Միաժամանակ կատարված նախաքննությամբ հիմնավորել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանին հարակից՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև փողերի լվացման հանգամանքը:
Արդյունքում, Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը, ինչպես նաև դրան հարող հողատարածքները դարձել են Սամվել Բալասանյանի ընտանիքի սեփականությունը:
2024 թվականի հոկտեմբերի 2-ին Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագ) (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել գործող Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երեք անձի նկատմամբ:
Դատախազը Խաչատուր Բալասանյանի և վերոնշյալ երեք անձանց վերաբերյալ մասն անջատել է քրեական վարույթից և հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Սամվել Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, հայտարարված է հետախուզում»։
01:06 11.03.2025
Ըմբիշ Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր01:34 11.03.2025
Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ում«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին: Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գրոգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Մարտի 3-10-ը Բեռլինի […] ...
01:21 11.03.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար շատ դժվար կլինի վերադառնալ 2014թ․ սահմաններինԱՄՆ վարչակազմն ակնհայտ է համարում, որ Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի վերադառնալ 2014թ. սահմաններին: Այս մասին Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի», – մեջբերում է նրա խոսքերը The New York Times-ը։ Ռուբիոն ասել է. «Ակնհայտ է, […] ...
01:13 11.03.2025
Ուիտկոֆ. Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին՝ ներողություն խնդրելով Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համարՎլադիմիր Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում ներողություն է խնդրել փետրվարի վերջին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում նրա հետ հանդիպման ժամանակ առաջացած հանրային վեճերի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը FOX NEWS-ին տված հարցազրույցում: «Զելենսկին նամակ է հղել նախագահին (խմբ.Թրամփին)։ Նա ներողություն է խնդրել (խմբ.Սպիտակ տան) Օվալաձև աշխատասենյակում […] ...
01:06 11.03.2025
Ըմբիշ Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիրԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ ԵԱ-ի փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Եզրափակիչում Իբոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջեց 12:1 հաշվով: ...
00:59 11.03.2025
Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուցՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ.Կ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող […] ...
00:47 11.03.2025
Լոռու մարզում hրդեհ է բռնկվել Ռուսաստանից մեծ քանակի կոնյակի շշեր տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարումՄարտի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում բեռնատար է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած «Iveco» մակնիշի բեռնատարում։ […] ...