Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+7.09 oC

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

22:03 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նյու Դելիում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

Հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.

«Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար:

Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ,

նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և ջերմ ընդունելության համար:

Հարգելի՛ նախարար, մշտապես մեծ հաճույք է Ձեզ հետ մտքեր փոխանակելու հնարավորություն ունենալ ոչ միայն մեր երկկողմ օրակարգի, այլև տարածաշրջանային ու գլոբալ գործընթացների վերաբերյալ։ Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Կրիկետի Միջազգային խորհրդի մրցաշարում Ձեր թիմի վերջին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ, որ սա կարևոր և բավականին խորհրդանշական իրադարձություն է։

Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ կհամաձայնեք, որ մեր հարաբերությունները, որոնք ավանդաբար ձևավորվել են դարավոր, կարելի է ասել, քաղաքակրթական կապերի հիման վրա, վերջին տարիներին զգալիորեն նոր մակարդակի են բարձրացել։ Եվ դա, առաջին հերթին, Ձեր անձնական ջանքերի և ներդրման շնորհիվ է, պարոն նախարար, ինչը մենք շատ ենք գնահատում։

Ձեր այցը Հայաստան 2021 թվականին, և իմ, ես կասեի, բավականին հաճախակի այցերը Հնդկաստան և մեր փոխգործակցությունը միջազգային հարթակներում վկայում են մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։ Եվ ես վստահ եմ, որ մենք պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։ Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում:

Այլ հարցերի թվում մենք կարևորում ենք նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։

Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնազրույցի ընթացքում ես և նախարար Ջայշանկարն արդեն հնարավորություն ենք ունեցել քննարկելու մեր երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Եվ ես ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն ընդլայնված ձևաչափով»։

Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման արդյունքներով ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

  • «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև» փոխըմբռման հուշագիր,
  •  «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Է Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջև դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագիր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ

00:38 11.03.2025

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գյումրիում աշխատանքային այցից հետո հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: «Գյումրիում աշխատանքային այցից հետո առիթ ունեցա հանդիպել հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: Ներկայացրեցի առողջապահական մեր առաջնահերթ ծրագրերը, կանանց առողջության պահպանմանն ուղղված մեր անելիքները, առողջապահական ծախսերի փոխհատուցման սոցիալական կրեդիտի էությունը»,- գրել […] ...

Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

00:27 11.03.2025

Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Երրորրդ տեղի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցեց Լեհաստանից Միխալ Դուբովսկու հետ և առավելության հասավ 10:0 հաշվով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր […] ...

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ և այցելել «Դպրոցասեր» կրթահամալիր

00:19 11.03.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ և այցելել «Դպրոցասեր» կրթահամալիր

Մարտի 10-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ֆրանսիայի ամենահին հայկական կրթական հաստատության՝ «Դպրոցասեր»-ի կարևոր դերակատարությունը հայոց լեզվի և հայապահպանության գործում։ Դեսպանը հիշատակել է, որ «Դպրոցասեր»-ը, հիմնադրված լինելով Կոստանդնուպոլսում դեռևս 1879թ., Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 100 […] ...

Ըմբիշ Լևիկ Միքայելյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոն

00:15 11.03.2025

Ըմբիշ Լևիկ Միքայելյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ: Հայ ըմբիշը գերազանցել է ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ ...

Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրեական վարույթով քննության առարկա է. Գլխավոր դատախազություն

00:08 11.03.2025

Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրեական վարույթով քննության առարկա է. Գլխավոր դատախազություն

Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդյունավետ է որակել

23:57 10.03.2025

Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդյունավետ է որակել

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Ուրախ ենք այսօր երեկոյան Դելիում ողջունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արդյունավետ քննարկումներ ենք ունեցել առևտրի, ներդրումների, կրթության, կապերի, մշակույթի զարգացման հարցերով: Նաև մտքեր ենք փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […] ...

BACK_TO_TOP