21:39 10.03.2025
Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։
Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։
Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։
Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 30.03.2025 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում: ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն:
00:38 11.03.2025
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գյումրիում աշխատանքային այցից հետո հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: «Գյումրիում աշխատանքային այցից հետո առիթ ունեցա հանդիպել հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: Ներկայացրեցի առողջապահական մեր առաջնահերթ ծրագրերը, կանանց առողջության պահպանմանն ուղղված մեր անելիքները, առողջապահական ծախսերի փոխհատուցման սոցիալական կրեդիտի էությունը»,- գրել […] ...
00:27 11.03.2025
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիրԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Երրորրդ տեղի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցեց Լեհաստանից Միխալ Դուբովսկու հետ և առավելության հասավ 10:0 հաշվով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր […] ...
00:19 11.03.2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ և այցելել «Դպրոցասեր» կրթահամալիրՄարտի 10-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ֆրանսիայի ամենահին հայկական կրթական հաստատության՝ «Դպրոցասեր»-ի կարևոր դերակատարությունը հայոց լեզվի և հայապահպանության գործում։ Դեսպանը հիշատակել է, որ «Դպրոցասեր»-ը, հիմնադրված լինելով Կոստանդնուպոլսում դեռևս 1879թ., Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 100 […] ...
00:15 11.03.2025
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոնԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ: Հայ ըմբիշը գերազանցել է ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ ...
00:08 11.03.2025
Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրեական վարույթով քննության առարկա է. Գլխավոր դատախազությունԳյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ […] ...
23:57 10.03.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդյունավետ է որակելՀնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Ուրախ ենք այսօր երեկոյան Դելիում ողջունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արդյունավետ քննարկումներ ենք ունեցել առևտրի, ներդրումների, կրթության, կապերի, մշակույթի զարգացման հարցերով: Նաև մտքեր ենք փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […] ...