20:55 10.03.2025
Վաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումը թույլ կտա հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է հասկանա, թե ինչպիսին է Կիևի դիրքորոշումն այս հարցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն ակնկալում է պատկերացում կազմել այն մասին, թե կարգավորման հասնելու համար ինչ զիջումների կարող է գնալ ուկրաինական կողմը՝ երեքշաբթի օրը Ջիդդաում նախատեսված բանակցություններից հետո։
Գործակալությունը նաև մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի մեկնաբանությունը վերոհիշյալ խորհրդակցություններից Վաշինգտոնի ակնկալիքների վերաբերյալ.
«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե արդյոք ուկրաինացիները շահագրգռված են ոչ միայն խաղաղությամբ, այլ իրատեսական խաղաղությամբ»:
23:46 10.03.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ իրար են բախվել 5 ավտոմեքենաՄարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ների գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով […] ...
23:37 10.03.2025
Ստուգայցեր մայրաքաղաքում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակովԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։ Այդպիսի միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացն առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ […] ...
23:25 10.03.2025
Միսաք Մանուշյանի կիսանդրու մրցույթի հաղթողը հայտնի էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: «Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ […] ...
23:14 10.03.2025
Սերոբյանի առաջին արդյունավետ գործողությունը «Շերիֆում»Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի առաջին տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Սելեմետի «Սպարտային»։ «Շերիֆից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, նորեկ Արթուր Սերոբյանը, որը փոխարինման է մտել 55-րդ րոպեին և ավելացված չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռաշիդ Ականբիին։ Հայ ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր թիմում։ Նա […] ...
23:01 10.03.2025
Սիրիայի հայերին շարունակում է վտանգ սպառնալՍիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը: Նոր իշխանությունների ու ասադական ընդդիմության միջև բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Սպանվածները քրիստոնյա ու ալեվի համայնքների ներկայացուցիչներն են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժամեր առաջ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, […] ...
22:50 10.03.2025
Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Dodge»-ն ու «Foton» բեռնատարը. կա վիրшվորՄարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […] ...