Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+8.09 oC

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ

19:46 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ:

Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխգործակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեյմարը  17 ամսվա դադարից հետո Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում է

22:42 10.03.2025

Նեյմարը 17 ամսվա դադարից հետո Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում է

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը վնասվածքով պայմանավորված գրեթե 17-ամսյա դադարից հետո վերադարձել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակ և կարող է մասնակցել Կոլումբիայի ու Արգենտինայի հավաքականների դեմ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին: Բրազիլիայի հավաքականն առանց իր պատմության գլխավոր ռմբարկուի էր մնացել 2023 թվականի հոկտեմբերից, երբ նա ծնկի ծանր վնասվածք էր ստացել: Նեյմարը, որը հավաքականի կազմում 128 խաղում […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

22:35 10.03.2025

ՏԿԵ նախարարն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու օդանավակայանի աշխատանքին: «ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջել ենք տարածքում, ծանոթացել առկա ենթակառուցվածքներին, […] ...

Մտահոգված եմ. ԱՄՆ-ից քաղաքական գործիչը հայ-ամերիկյան հարաբերությունների մասին

22:21 10.03.2025

Մտահոգված եմ. ԱՄՆ-ից քաղաքական գործիչը հայ-ամերիկյան հարաբերությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին և խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Թրամփի վարչակազմը դեռևս չի շտապում նաև իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնել Հարավային Կովկասում, թեև անցումային շրջանում Հայաստանի հետ ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Ի՞նչ սպասել Թրամփի վարչակազմից և արդյոք ԱՄՆ-ն, ինչպես նախորդ վարչակազմի օրոք էր, ակտիվություն կդրսևորի նաև հայ-ադրբեջանական […] ...

Ռուբիալեսի գործը շարունակվում է, դատախազությունը դժգոհ է դատարանի որոշումից

22:12 10.03.2025

Ռուբիալեսի գործը շարունակվում է, դատախազությունը դժգոհ է դատարանի որոշումից

Իսպանիայի դատախազությունը բողոքարկել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի պատժի վճիռը և նոր հետաքննությունն է պահանջել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ռուբիալեսը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել էր 10.800 եվրոյով: 47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր է վճարել 18 ամսվա ընթացքում: Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին նաև արգելվում էր 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին […] ...

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

22:03 10.03.2025

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Նյու Դելիում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և […] ...

SHANTNEWS

22:00 10.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP