Վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+9.09 oC

Վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

18:36 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ մարտի 10-ին վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով:

 «Որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում՝ ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: Ջրատարի վրա առաջացել է 100 մ երկարությամբ և 20 մ հաստությամբ հողածածկույթ:

Առաջացած խնդրի և դրանից բխող հետևանքների մասին ընկերությունը դեռևս 2023 թվականի հոկտեմբերին գրությամբ տեղեկացրել է Ոստիկանությանը, Կոտայքի մարզպետարանին և Ջրային կոմիտեին:

Այս պահին Ընկերությունը իրավիճակը փրկելու, Աբովյանում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկում է լրացուցիչ պոմպեր, սակայն խնդիրը արմատական լուծում է պահանջում:

Անհատներին, շինարարական կազմակերպություններին ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ընկերության ջրատարների հատվածներում շինաղբ լցնելուց, քանի որ դրանից տուժում են հազարավոր սպառողներ, որոնք պարզապես զրկվում են ջրից, խաթարվում է ջրամատակարարման համակարգի աշխատանքը, արատավորվում ընկերության բարի համբավը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռանոսը խաղաժամանակ չի ստացել

21:00 10.03.2025

Ռանոսը խաղաժամանակ չի ստացել

Երկրորդ Բունդեսլիգայի առաջատար «Կայզերսլաուտեռնը» 25-րդ տուրում տանը 1-1 հաշիվն է գրանցել «Էլվերսբերգի» դեմ խաղում: Տանտերերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չի եկել: «Կայզերսլաուտեռնը» 43 միավորով առաջատարն է։ ...

Ռուբիո. ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը խաղաղության համար

20:55 10.03.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը խաղաղության համար

Վաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումը թույլ կտա հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է հասկանա, […] ...

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

20:48 10.03.2025

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի […] ...

«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջ

20:40 10.03.2025

«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջ

Լոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն՝ անգլիական ակումբը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ: «Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են […] ...

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

20:31 10.03.2025

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին  անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը՝ նշելով, որ անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, իսկ տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում։ Նա նշեց՝ որ մշտապես կապի մեջ են նաև […] ...

Մարկո Ռուբիոն պատասխանել է Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին հարցին

20:24 10.03.2025

Մարկո Ռուբիոն պատասխանել է Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին հարցին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Թրամփի եւ Պուտինի հանդիպման կոնկրետ ժամկետ չի նշվում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ ...

BACK_TO_TOP