Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+9.09 oC

Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

17:40 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին:

Գործընկերոջը ներկայացնելով Երևանում նախաձեռնված ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կյանքի կոչվող նախագծերի նպատակը հարմարավետ միջավայրի ապահովումն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումն է:

Լյուդվիգ Գյուլնազարյանն իր հերթին նշել է, որ Փարաքարում ևս վերջին տարիներին նախաձեռնվել են կարևոր մի շարք ծրագրեր դպրոցների ու մարզադպրոցների կառուցման, ճանապարհների նորոգման ու բակերի ասֆալտապատման ուղղությամբ: Երևանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Փարաքար համայնքին հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերի հարցում:

Որպես համատեղ նախագծի իրականացում՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը կարևորել է Երևանի փորձը կանաչ գոտիների ստեղծման գործում: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը պատրաստ է տրամադրել արժեքավոր և հասուն ծառատեսակներ, ինչպես նաև ցուցաբերել մասնագիտական օգնություն՝ տվյալ աշխատանքները կատարելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

21:11 10.03.2025

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Զարյան փ․ 22, 24, 26 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Թումանյան փ. 1 շենք, Խանջյան փ. 33, 35 շենքեր, Հանրապետության […] ...

Ռանոսը խաղաժամանակ չի ստացել

21:00 10.03.2025

Ռանոսը խաղաժամանակ չի ստացել

Երկրորդ Բունդեսլիգայի առաջատար «Կայզերսլաուտեռնը» 25-րդ տուրում տանը 1-1 հաշիվն է գրանցել «Էլվերսբերգի» դեմ խաղում: Տանտերերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չի եկել: «Կայզերսլաուտեռնը» 43 միավորով առաջատարն է։ ...

Ռուբիո. ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը խաղաղության համար

20:55 10.03.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը խաղաղության համար

Վաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումը թույլ կտա հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է հասկանա, […] ...

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

20:48 10.03.2025

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի […] ...

«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջ

20:40 10.03.2025

«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջ

Լոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն՝ անգլիական ակումբը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ: «Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են […] ...

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

20:31 10.03.2025

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին  անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը՝ նշելով, որ անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, իսկ տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում։ Նա նշեց՝ որ մշտապես կապի մեջ են նաև […] ...

BACK_TO_TOP