Մեկ զոհ, հինգ տուժած. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+13.09 oC

Մեկ զոհ, հինգ տուժած. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

16:54 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 8-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բռնկվել է։ Բեռնատարի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» վարորդն ու մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է ուղևորի՝ 68-ամյա Սարգիս Ս․-ի այրված դիակը:

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 10.03.2025

SHANTNEWS

Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան․ Ինդիան Ուելս

19:54 10.03.2025

Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան․ Ինդիան Ուելս

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան: Աշխարհի 23-րդ ռակետը երկրորդ շրջանում 3-6, 6-0, 6-3 հաշվով հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին (57-րդ ռակետ): Խաչանովը երրորդ շրջանում կմրցի ամերիկացի Բեն Շելթոնի դեմ (12-րդ ռակետ): ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ

19:46 10.03.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ: Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության […] ...

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին

19:40 10.03.2025

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին

Այսօր՝ մարտի 10-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը։ Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» «Իմ հզոր համայնք» «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» «Ապրելու երկիր» կուսակցություն «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Մայր Հայաստան» […] ...

Կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին․Դեկու

19:25 10.03.2025

Կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին․Դեկու

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: «Նեյմարը ֆենոմեն էր: Այստեղ նա լուրջ ճանապարհ անցավ ու հասավ մեծ նվաճումների: Բայց կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին: Իհարկե, նա կարևոր խաղացող է, սակայն սցենարը պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին: […] ...

Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

19:11 10.03.2025

Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մարտի 30-ին Փարաքարում և Գյումրիում կայանալիք ՏԻՄ արտահերթ  ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները։ «Դրանք հասանելի են elections.mia.gov.am կայքում, ինչպես նաև ԿԸՀ կայքի ՏԻՄ 30․03․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում: Ի դեպ, ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են քարտեզի վրա տեսնել իրենց տեղամասային կենտրոնի հասցեն»,- ասվում […] ...

BACK_TO_TOP