16:48 10.03.2025
Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։
Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա:
Այցի շրջանակում COMEX պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի և Դանիել Դանիելյանի, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի դասագրքերի առկայության, լեզուների դասավանդման, այդ լեզուներով դիդակտիկ նյութերի, ցուցանակների առկայության հարցերը։ Անդրադարձ է եղել մանկավարժական կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության, ազգային ավանդույթների պահպանման և զարգացման ուղղությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին:
ԿԳՄՍՆ նախարարի տեղակալները վերահաստատել են նախարարության հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի սկզբունքների կատարման և խարտիայի դրույթների իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ազգային փոքրամասնությունները պետության ուշադրության կենտրոնում են։ Նշվել է, որ կշարունակվի գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ-ում բնակվող փոքրամասնությունների լեզվի, ազգային ավանդույթների, մշակույթի պահպանման և զարգացման ուղղությամբ:
ԵԽ պատվիրակության կազմում էին Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամներ Բելգրադի համալսարանի Լեզվաբանության և սլավոնագիտության պրոֆեսոր Լյուդմիլա Պոպովիչը (Սերբիա), Ավստրիայի Գրացի համալսարանի Իրավունքի և կառավարման գծով պրոֆեսոր Յուրգեն Պիրկերը (Ավստրիա) և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը (Հայաստան): Պատվիրակությանն ուղեկցել է ԵԽ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի քարտուղարության ներկայացուցիչ Կինգա Ջենսեն-Մագյարը:
Պատվիրակության անդամները նաև փաստահավաք այցելություններ են կատարել Արզնի, Ալագյազ, Լերմոնտովո, Յաղդան, Ֆերիկ բնակավայրերի հանրակրթական դպրոցներ, որոնցում դասավանդվում են ազգային փոքրամասնությունների լեզուները։ Պատվիրակության անդամները հանդիպել են դպրոցների ուսուցչական և ղեկավար կազմի, ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչների և ավագանու անդամների հետ:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության, Արդարադատության նախարարություններում, Հանրային հեռարձակողի խորհրդում, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի ստորաբաժանման ներկայացուցիչների, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ընդգրկված ՀԿ-ների հետ: Հայաստան այցի ընթացքում COMEX պատվիրակությունը քննարկումներ է ունեցել նաև Ազգային ժողովի՝ ասորի և եզդի ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորների հետ:
Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի այցին հետևելու է վերոնշյալ հարցերի վերաբերյալ զեկույցի հրապարակումը:
20:31 10.03.2025
Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակՍփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը՝ նշելով, որ անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, իսկ տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում։ Նա նշեց՝ որ մշտապես կապի մեջ են նաև […] ...
20:24 10.03.2025
Մարկո Ռուբիոն պատասխանել է Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին հարցինՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Թրամփի եւ Պուտինի հանդիպման կոնկրետ ժամկետ չի նշվում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ ...
20:18 10.03.2025
Ռամոսը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԼեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել: 38-ամյա ֆուտբոլիստը «Կրուս Ազուլի» դեմ Մեքսիկայի առաջնության արտագնա խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: «Մոնտերեյը» 16 միավորով 9-րդն է, «Կրուս Ազուլը»` 19 միավորով 5-րդը: ...
20:08 10.03.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 3-9-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (09.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, […] ...
19:54 10.03.2025
Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան․ Ինդիան ՈւելսՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան: Աշխարհի 23-րդ ռակետը երկրորդ շրջանում 3-6, 6-0, 6-3 հաշվով հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին (57-րդ ռակետ): Խաչանովը երրորդ շրջանում կմրցի ամերիկացի Բեն Շելթոնի դեմ (12-րդ ռակետ): ...