16:36 10.03.2025
Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում։
Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովն այս օրերին Բաքվում ներկայացրել է իր զեկույցը, որտեղ նշվում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ։
Այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։
«Այս մեխանիզմը, բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար իրենց հարցերին պատասխաններ ստանալու հնարավորությունից, նաև կնպաստի համագործակցությանն ու հաշտեցմանը։ Դա հնարավորություն կտա ցուցադրել հավաքական հավատարմությունը անհայտ կորած անձանց որոնման խնդրի լուծմանը, ինչը դուրս է ազգային սահմաններից»,- ասված է զեկույցում։
18:53 10.03.2025
Գյումրին օրորոցն է հայ մշակույթի․ Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս ՃգնավորյանըԳյումրին օրորոցն է հայ մշակույթի, ես սիրում եմ Գյումրին, իսկ սերն առանց արցունքի ու հուզմունքի չի լինում․ այսօր Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Գյումրու Արվեստների ակադեմիայում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի պատվին ընդունելություն։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ հուզված ու տպավորված է կոմպոզիտորի հետ հանդիպումից և պատիվ է համարել […] ...
18:43 10.03.2025
«Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 10 հոգով և առանց Մեսսիի«Ինտեր Մայամի»-ն MLS-ի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Շառլոտին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գոլը Լուիս Սուարեսի փոխանցումից խփել է Տադեո Ալենդեն։ Իդեպ «Ինտեր Մայմին» 38-րդ րոպեից խաղացել է 10 հոգով՝ դարպասապահ Օսկար Ուստարիի հեռացումից հետո։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների նստարանին։ «Ինտեր Մայամին» նոր մեկնարկած առաջնությունում […] ...
18:36 10.03.2025
Վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ մարտի 10-ին վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով: «Որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում՝ ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: […] ...
18:32 10.03.2025
Հայաստանը միջազգային ցուցահանդեսում «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող երկիր«ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում հաթող երկիր է ճանաչվել Հայաստանը: Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը՝ որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն»,- […] ...
18:23 10.03.2025
«Ինտերը» ամրապնդվեց առաջին տեղումՄիլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում ընդունել էր «Մոնցային» և կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսին ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլեր են խփել Մարկո Առնաուտովիչը և Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ է եղել հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը: «Ինտերի» կազմում մեկնարկային կազմում է եղել […] ...
18:14 10.03.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա: Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել: ...