«Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 10 հոգով և առանց Մեսսիի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+9.09 oC

«Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 10 հոգով և առանց Մեսսիի

18:43 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինտեր Մայամի»-ն MLS-ի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Շառլոտին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Միակ գոլը Լուիս Սուարեսի փոխանցումից խփել է Տադեո Ալենդեն։ Իդեպ «Ինտեր Մայմին» 38-րդ րոպեից խաղացել է 10 հոգով՝ դարպասապահ Օսկար Ուստարիի հեռացումից հետո։

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների նստարանին։

«Ինտեր Մայամին» նոր մեկնարկած առաջնությունում երկու հաղթանակ է տարել և գրանցել է 1 ոչ-ոքի: Թիմը 7 միավորով գտնվում է երկրորդ տեղում: «Շառլոտը» կրել է իր առաջին պարտությունը այս մրցաշրջանում։ Մինչ այդ թիմը ոչ-ոքի էր խաղացել և մեկ հաղթանակ էր տարել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մտահոգված եմ. ԱՄՆ-ից քաղաքական գործիչը հայ-ամերիկյան հարաբերությունների մասին

22:21 10.03.2025

Մտահոգված եմ. ԱՄՆ-ից քաղաքական գործիչը հայ-ամերիկյան հարաբերությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին և խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Թրամփի վարչակազմը դեռևս չի շտապում նաև իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնել Հարավային Կովկասում, թեև անցումային շրջանում Հայաստանի հետ ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Ի՞նչ սպասել Թրամփի վարչակազմից և արդյոք ԱՄՆ-ն, ինչպես նախորդ վարչակազմի օրոք էր, ակտիվություն կդրսևորի նաև հայ-ադրբեջանական […] ...

Ռուբիալեսի գործը շարունակվում է, դատախազությունը դժգոհ է դատարանի որոշումից

22:12 10.03.2025

Ռուբիալեսի գործը շարունակվում է, դատախազությունը դժգոհ է դատարանի որոշումից

Իսպանիայի դատախազությունը բողոքարկել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի պատժի վճիռը և նոր հետաքննությունն է պահանջել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ռուբիալեսը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել էր 10.800 եվրոյով: 47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր է վճարել 18 ամսվա ընթացքում: Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին նաև արգելվում էր 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին […] ...

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

22:03 10.03.2025

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Նյու Դելիում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և […] ...

SHANTNEWS

22:00 10.03.2025

SHANTNEWS

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող և տարածաշրջանային բնույթի հարցեր

21:51 10.03.2025

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող և տարածաշրջանային բնույթի հարցեր

Կայացել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանը և պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանն անդրադարձ են կատարել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային բնույթի հարցեր: ՀՀ դեսպանը ողջունել է տարեսկզբին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը […] ...

Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am-ը

21:39 10.03.2025

Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am-ը

Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար […] ...

BACK_TO_TOP