19:25 10.03.2025
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Նեյմարը ֆենոմեն էր: Այստեղ նա լուրջ ճանապարհ անցավ ու հասավ մեծ նվաճումների: Բայց կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին: Իհարկե, նա կարևոր խաղացող է, սակայն սցենարը պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին: Թիմը պետք է կառուցել, բայց հարկավոր է պահպանել հավասարակշռությունը:
Առաջին հերթին Նեյմարը նորից պետք է գտնի երջանկությունը, հաճույք ստանա ֆուտբոլից, իսկ այս պահին նրա համար լավագույն վայրը Բրազիլիան է»,- ասել է պորտուգալացին:
Նեյմարի ու «Սանթոսի» միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը ներառյալ:
Բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։
22:21 10.03.2025
Մտահոգված եմ. ԱՄՆ-ից քաղաքական գործիչը հայ-ամերիկյան հարաբերությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին և խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Թրամփի վարչակազմը դեռևս չի շտապում նաև իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնել Հարավային Կովկասում, թեև անցումային շրջանում Հայաստանի հետ ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Ի՞նչ սպասել Թրամփի վարչակազմից և արդյոք ԱՄՆ-ն, ինչպես նախորդ վարչակազմի օրոք էր, ակտիվություն կդրսևորի նաև հայ-ադրբեջանական […] ...
22:12 10.03.2025
Ռուբիալեսի գործը շարունակվում է, դատախազությունը դժգոհ է դատարանի որոշումիցԻսպանիայի դատախազությունը բողոքարկել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի պատժի վճիռը և նոր հետաքննությունն է պահանջել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ռուբիալեսը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել էր 10.800 եվրոյով: 47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր է վճարել 18 ամսվա ընթացքում: Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին նաև արգելվում էր 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին […] ...
22:03 10.03.2025
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվելՆյու Դելիում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և […] ...
21:51 10.03.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող և տարածաշրջանային բնույթի հարցերԿայացել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանը և պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանն անդրադարձ են կատարել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային բնույթի հարցեր: ՀՀ դեսպանը ողջունել է տարեսկզբին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը […] ...
21:39 10.03.2025
Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am-ըՆերքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար […] ...