16:06 10.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։
Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր:
Նշվել է, որ Emerson-Ni ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը և նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է ակտիվ գործունեությունը ՀՀ-ում: Այս առումով, նա կարևորել է ՀՀ Կառավարության հետ սերտ փոխգործակցությունը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
19:11 10.03.2025
Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըՆերքին գործերի նախարարությունը հրապարակել է մարտի 30-ին Փարաքարում և Գյումրիում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները։ «Դրանք հասանելի են elections.mia.gov.am կայքում, ինչպես նաև ԿԸՀ կայքի ՏԻՄ 30․03․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում: Ի դեպ, ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են քարտեզի վրա տեսնել իրենց տեղամասային կենտրոնի հասցեն»,- ասվում […] ...
18:53 10.03.2025
Գյումրին օրորոցն է հայ մշակույթի․ Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս ՃգնավորյանըԳյումրին օրորոցն է հայ մշակույթի, ես սիրում եմ Գյումրին, իսկ սերն առանց արցունքի ու հուզմունքի չի լինում․ այսօր Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Գյումրու Արվեստների ակադեմիայում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի պատվին ընդունելություն։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ հուզված ու տպավորված է կոմպոզիտորի հետ հանդիպումից և պատիվ է համարել […] ...
18:43 10.03.2025
«Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 10 հոգով և առանց Մեսսիի«Ինտեր Մայամի»-ն MLS-ի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Շառլոտին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գոլը Լուիս Սուարեսի փոխանցումից խփել է Տադեո Ալենդեն։ Իդեպ «Ինտեր Մայմին» 38-րդ րոպեից խաղացել է 10 հոգով՝ դարպասապահ Օսկար Ուստարիի հեռացումից հետո։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների նստարանին։ «Ինտեր Մայամին» նոր մեկնարկած առաջնությունում […] ...
18:36 10.03.2025
Վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ մարտի 10-ին վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով: «Որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում՝ ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: […] ...
18:23 10.03.2025
«Ինտերը» ամրապնդվեց առաջին տեղումՄիլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում ընդունել էր «Մոնցային» և կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսին ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլեր են խփել Մարկո Առնաուտովիչը և Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ է եղել հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը: «Ինտերի» կազմում մեկնարկային կազմում է եղել […] ...
18:14 10.03.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա: Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել: ...