15:42 10.03.2025
Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։
Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ:
Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ Համապատասխան քննարկումներ են իրականացվել COP17-ի կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավված մարմինների գործընկերների հետ։
Աստրիդ Շոմեյքերը նաև հանդիպում է ունեցել COP17-ի կազմկոմիտեի անդամների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում քննարկվել է COP17 կարևորությունը, կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր համագործակցություն շրջանակը և հետագա քայլերը։
17:53 10.03.2025
Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱՍերբիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։ Այսօր պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան։ ...
17:45 10.03.2025
Կոտայքի մարզում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան տուժածներԱյսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց, բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու […] ...
17:40 10.03.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին: Գործընկերոջը ներկայացնելով Երևանում նախաձեռնված ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կյանքի կոչվող նախագծերի նպատակը հարմարավետ միջավայրի ապահովումն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումն է: Լյուդվիգ Գյուլնազարյանն իր հերթին նշել է, որ Փարաքարում ևս վերջին տարիներին նախաձեռնվել են կարևոր մի շարք ծրագրեր դպրոցների ու մարզադպրոցների […] ...
17:33 10.03.2025
Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդումՆյու Դելի պաշտոնական այցի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA): Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել ինչպես Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային և հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի: Նախարար Միրզոյան. «Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է […] ...
17:26 10.03.2025
Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով«Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով, հայտնում է RMC Sport-ը: Պորտուգալացուն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և հետո կատարել պարտականությունները: Հիշեցնենք, որ Լիգա 1-ի «Լիոն» – «Բրեստ» (2-1) հանդիպման վերջնամասում Ֆոնսեկան վիրավորել էր մրցավար Բենուա […] ...