Սիրիայի իշխանությունները նոր հարձակումների սպառնալիքը կանխելու ծրագիր են մշակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+16.09 oC

Սիրիայի իշխանությունները նոր հարձակումների սպառնալիքը կանխելու ծրագիր են մշակել

14:34 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիայի նոր իշխանությունների ենթակայությամբ անվտանգության ծառայությունները ծրագիր են մշակել՝ կանխելու նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների հարձակումները։ Այս մասին հայտնել է նոր իշխանությունների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդել Գանին։

«Առաջիկա փուլում անվտանգության ծառայությունները միջոցներ կձեռնարկեն ակտիվացնելու իրենց աշխատանքը՝ ապահովելու քաղաքացիների կայունությունն ու բարեկեցությունը, պահպանելու անվտանգությունը երկրում: Նրանք մշակել են նոր ծրագիր՝ նախկին ռեժիմի մնացած աջակիցների դեմ պայքարն ավարտելու, ինչպես նաև ապագայում նման իրադարձությունների սպառնալիքը վերացնելու և հանցավոր բջիջների վերակազմավորումը կանխելու համար», – ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2 հայ ըմբիշ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

17:00 10.03.2025

2 հայ ըմբիշ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ) դուրս են եկել եզրափակիչ։ Միքայելյանը կիսաեզրափակչում 11-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկիտա Աբրամովին և մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի հետ։ Իբոյանը կիսեզրափակչում նույնպես առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։ 10-0 հաշվով նա հաղթել է Դենիս Սախալյուկին։ […] ...

Մեկ զոհ, հինգ տուժած. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

16:54 10.03.2025

Մեկ զոհ, հինգ տուժած. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Մարտի 8-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բռնկվել է։ Բեռնատարի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» վարորդն ու մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է ուղևորի՝ 68-ամյա Սարգիս Ս․-ի այրված դիակը: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Քննարկվել է ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը

16:48 10.03.2025

Քննարկվել է ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը

Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։ Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա: Այցի […] ...

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

16:42 10.03.2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի 107,7 միավոր և այժմ 92-րդն է։ Աղյուսակը 840,1 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի թիմը։ Լավագույն տասնյակում են նաև Սերբիան (761,1), Գերմանիան (757,3), Ֆրանսիան (753,4), Իսպանիան (745,7), Կանադան (744,9), Ավստրալիան (733,1), Արգենտինան (732,5), Լիտվան (716,3) և Լատվիան (702,8)։ ...

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում

16:26 10.03.2025

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում

Մարտի 10-ին ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Ի պաշտոնե, դեսպան Հովհաննիսյանը նախագահելու է նաև նստաշրջանի Բոլորի Կոմիտեն՝ համակարգելով անդամ երկրների կողմից ներկայացված մի շարք բանաձևերի նախագծերի բանակցությունները, որոնք միտված են խթանելու թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը, հետևանքների վերացումը, զարգացման այլընտրանքային ծրագրերի մշակումը, […] ...

Բարսեղյանի դուբլն ու «Սլովանի» հաղթանակը

16:20 10.03.2025

Բարսեղյանի դուբլն ու «Սլովանի» հաղթանակը

Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։ Հյուրերից դուբլ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը երկու դեպքում էլ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 11-մետրանոցից։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրել է 17-ի և Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն է: «Սլովանը» 52 միավորով առաջին տեղում է, «Կոշիցեն» 29 միավորով […] ...

BACK_TO_TOP