Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար․ ՆԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+16.09 oC

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար․ ՆԳՆ

14:00 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ընտրողների ցուցակներում ընդգրկվելու են այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, և որոնք քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։
Այնուհանդերձ, անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար։

Այն դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետը 6 ամսից ավել լրացած լինելու պատճառով անձի տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակում, վերջինս քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, իրավունք ունի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին ներկայացնել դիմում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին։

Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև այն անձինք, որոնք՝
1) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,
2) սահմանված կարգով և ժամկետներում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն դիմումատուն չի ընդգրկվել համապատասխան ցուցակում»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2 հայ ըմբիշ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

17:00 10.03.2025

2 հայ ըմբիշ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ) դուրս են եկել եզրափակիչ։ Միքայելյանը կիսաեզրափակչում 11-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկիտա Աբրամովին և մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի հետ։ Իբոյանը կիսեզրափակչում նույնպես առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։ 10-0 հաշվով նա հաղթել է Դենիս Սախալյուկին։ […] ...

Մեկ զոհ, հինգ տուժած. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

16:54 10.03.2025

Մեկ զոհ, հինգ տուժած. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Մարտի 8-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բռնկվել է։ Բեռնատարի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» վարորդն ու մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է ուղևորի՝ 68-ամյա Սարգիս Ս․-ի այրված դիակը: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Քննարկվել է ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը

16:48 10.03.2025

Քննարկվել է ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը

Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։ Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա: Այցի […] ...

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

16:42 10.03.2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի 107,7 միավոր և այժմ 92-րդն է։ Աղյուսակը 840,1 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի թիմը։ Լավագույն տասնյակում են նաև Սերբիան (761,1), Գերմանիան (757,3), Ֆրանսիան (753,4), Իսպանիան (745,7), Կանադան (744,9), Ավստրալիան (733,1), Արգենտինան (732,5), Լիտվան (716,3) և Լատվիան (702,8)։ ...

Բաքվին և Երևանին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

16:36 10.03.2025

Բաքվին և Երևանին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում։ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովն այս օրերին Բաքվում ներկայացրել է իր զեկույցը, որտեղ նշվում է, որ և՛ Հայաստանում, […] ...

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում

16:26 10.03.2025

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում

Մարտի 10-ին ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Ի պաշտոնե, դեսպան Հովհաննիսյանը նախագահելու է նաև նստաշրջանի Բոլորի Կոմիտեն՝ համակարգելով անդամ երկրների կողմից ներկայացված մի շարք բանաձևերի նախագծերի բանակցությունները, որոնք միտված են խթանելու թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը, հետևանքների վերացումը, զարգացման այլընտրանքային ծրագրերի մշակումը, […] ...

BACK_TO_TOP