Սրբուհի Գալյանն ընդունել է Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+16.09 oC

Սրբուհի Գալյանն ընդունել է Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

14:55 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը: Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները։
Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է Եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում: Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, այդտեղ Արդարադատության նախարարությունը ևս ունի իր դերակատարումը։
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, գործերի մակագրման համակարգին։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ սահմանադրության տեքստն ակնկալվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկկողմ համագործակցությունը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը միջազգային ցուցահանդեսում «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող երկիր

18:32 10.03.2025

Հայաստանը միջազգային ցուցահանդեսում «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող երկիր

«ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում հաթող երկիր է ճանաչվել Հայաստանը: Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը՝ որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն»,- […] ...

«Ինտերը» ամրապնդվեց առաջին տեղում

18:23 10.03.2025

«Ինտերը» ամրապնդվեց առաջին տեղում

Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում ընդունել էր «Մոնցային» և կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսին ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլեր են խփել Մարկո Առնաուտովիչը և Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ է եղել հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը: «Ինտերի» կազմում մեկնարկային կազմում է եղել […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում է

18:14 10.03.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա: Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել: ...

Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

18:07 10.03.2025

Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […] ...

SHANTNEWS

18:00 10.03.2025

SHANTNEWS

Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱ

17:53 10.03.2025

Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱ

Սերբիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։ Այսօր պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան։ ...

BACK_TO_TOP