13:15 10.03.2025
Մարտի 8-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45,5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ճանապարհին հայտնված շանը հարվածելու հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 26-ամյա Գևորգ Ղ․-ն, մահացել է։
Կատարվում է նախաքննություն:
16:14 10.03.2025
Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժածԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը: ...
16:06 10.03.2025
Վարչապետն ընդունել է Emerson-NI ընկերության նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի […] ...
16:00 10.03.2025
Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Բաքվում պահվող հայերի ապօրինի բանտարկությունն ու նրանց հանդեպ դաժան վերաբերմունքըՇվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է […] ...
15:50 10.03.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 19 500 ԱՄՆ դոլլար արժեքով թղթադրամ։ Բացահայտվել են մաքսային հսկողությունից թաքցրած ծխախոտների տեղափոխման դեպքեր։ Ավտոմեքենայի թաքստոցներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված չափիչ մանոմետրեր։ Չհայտարարագրված բրենդային զարդերի, հագուստների, պայուսակների ներմուծման փորձերը կանխվել են։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված […] ...
15:42 10.03.2025
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարի հանդիպումները ՀայաստանումՀայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ […] ...
15:32 10.03.2025
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի դեսպանինԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են […] ...