Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 33 ՃՏՊ․ 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+15.09 oC

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 33 ՃՏՊ․ 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:13 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 216 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 9, գույքը ոչնչացնելու կամ վնասնելու՝ 7, խուլիգանության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 5-ական, վարժական հավաքից խուսափելու՝ 4, ապօրինի որսի, համակարգչային հափշտակության և փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության, մարդու առևանգման, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջատմելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, ինքնասպանության հասցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենք կրելու, աշխատանքի պաշպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 33 պատահար․ 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ դիրքորոշումը՝ զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

15:21 10.03.2025

ՄԻՊ դիրքորոշումը՝ զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝ ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու […] ...

Փաշինյանը հայտնել է, թե հայտարարագիր լրացրած քանի մարդ է սոցիալական կրեդիտ ստացել

15:12 10.03.2025

Փաշինյանը հայտնել է, թե հայտարարագիր լրացրած քանի մարդ է սոցիալական կրեդիտ ստացել

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) ետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: ...

Իրանը չի ստացել միջուկային բանակցությունների վերաբերյալ Թրամփի ուղերձը

15:10 10.03.2025

Իրանը չի ստացել միջուկային բանակցությունների վերաբերյալ Թրամփի ուղերձը

Իրանը հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ոչ, մենք չենք ստացել», – ասել է նա՝ պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին։ Մարտի 7-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

14:55 10.03.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը: Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները։ Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է Եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց […] ...

Կանցկացվեն խորհրդարանական լսումներ

14:45 10.03.2025

Կանցկացվեն խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 21-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով: Լսումներ հրավիրելու մասին որոշումը հաստատվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 10-ին գումարած արտահերթ նիստում: ...

Սիրիայի իշխանությունները նոր հարձակումների սպառնալիքը կանխելու ծրագիր են մշակել

14:34 10.03.2025

Սիրիայի իշխանությունները նոր հարձակումների սպառնալիքը կանխելու ծրագիր են մշակել

Սիրիայի նոր իշխանությունների ենթակայությամբ անվտանգության ծառայությունները ծրագիր են մշակել՝ կանխելու նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների հարձակումները։ Այս մասին հայտնել է նոր իշխանությունների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդել Գանին։ «Առաջիկա փուլում անվտանգության ծառայությունները միջոցներ կձեռնարկեն ակտիվացնելու իրենց աշխատանքը՝ ապահովելու քաղաքացիների կայունությունն ու բարեկեցությունը, պահպանելու անվտանգությունը երկրում: Նրանք մշակել են նոր ծրագիր՝ նախկին ռեժիմի […] ...

BACK_TO_TOP