12:05 10.03.2025
Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունn արդեն գլխավորում է Անգլիայի բանկի և Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով հունվարին հայտարարեց իր հրաժարականի մասին։
Ներկուսակցական ընտրություններում Քարնին՝ միակ թեկնածուն, որը Թրյուդոյի կառավարությունից չէ, հավաքել է ձայների գրեթե 86 տոկոսը, հաղորդում է BBC-ն։
Իր ելույթում Մարկ Քարնին ասել է, որ Կանադան երբեք չի դառնա ԱՄՆ-ի մաս և մեղադրել է Դոնալդ Թրամփին երկրին ու նրա ռեսուրսներին տիրանալու փորձի մեջ։
15:32 10.03.2025
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի դեսպանինԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են […] ...
15:21 10.03.2025
ՄԻՊ դիրքորոշումը՝ զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին օրենքի նախագծի վերաբերյալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝ ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու […] ...
15:12 10.03.2025
Փաշինյանը հայտնել է, թե հայտարարագիր լրացրած քանի մարդ է սոցիալական կրեդիտ ստացելՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) ետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: ...
15:10 10.03.2025
Իրանը չի ստացել միջուկային բանակցությունների վերաբերյալ Թրամփի ուղերձըԻրանը հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ոչ, մենք չենք ստացել», – ասել է նա՝ պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին։ Մարտի 7-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ […] ...
14:55 10.03.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է Չեխիայի դեսպան Պետր ՊիրունչիկինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը: Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները։ Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է Եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց […] ...
14:45 10.03.2025
Կանցկացվեն խորհրդարանական լսումներՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 21-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով: Լսումներ հրավիրելու մասին որոշումը հաստատվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 10-ին գումարած արտահերթ նիստում: ...