10:50 10.03.2025
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել՝ փորձելով վերաշարադրել պատմությունն այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» պահանջով, որն ընդգրկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս նարատիվը նպատակ ունի արդարացնել արցախահայության էթնիկ զտումները և հող նախապատրաստել նոր ներխուժման համար՝ հայկական հողերն անվանելով «պատմական Ադրբեջան»»,-ասել է Ինյարիտուն։
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Եվրամիության վրա։
«Շատ պարզ է, որ այս հայտարարությունների վերջնական նպատակը ԵՄ-ի վրա դիվանագիտական ճնշում գործադրելն է՝ փորձելով կառույցի գործունեությունն ավելի համապատասխանեցնել Ադրբեջանի շահերին՝ հաճախ օգտագործելով էներգետիկ գործարքները»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն:
Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանից հնչող դժգոհություններին և առաքելության գործունեության դեմ քարոզչություն իրականացնելու Բաքվի նպատակներին՝ պատգամավորը կարևոր է համարել, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը հստակորեն ուրվագծված է հենց ԵՄ-ի կողմից։
«ԵՄ դիտորդական առաքելությունը կենտրոնանում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մոնիթորինգի, կայունության խթանման և հետագա հակամարտությունը կանխելու համար միջազգային համաձայնագրերի պահպանման վրա:
Այս առումով առաքելության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները դժվար է հասկանալ, հատկապես մի երկրի համար, որը, թվում է, ձգտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-նշել է պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության դեմ Ադրբեջանի բողոքները կարող են ի հայտ գալ նաև երրորդ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի կամ Ռուսաստանի ճնշումների հետևանքով:
«Առաքելությունը կոչված չէ մի կողմին մյուսի նկատմամբ գերադասելու, ոչ էլ հետախուզական գործունեությամբ է զբաղվում: Նրա հիմնական նպատակն է նպաստել տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ինչն, անշուշտ, հակասում է հերթական անգամ Հայաստան ներխուժելու Ադրբեջանի փորձերին»,-նկատել է Ինյարիտուն։
14:34 10.03.2025
Սիրիայի իշխանությունները նոր հարձակումների սպառնալիքը կանխելու ծրագիր են մշակելՍիրիայի նոր իշխանությունների ենթակայությամբ անվտանգության ծառայությունները ծրագիր են մշակել՝ կանխելու նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների հարձակումները։ Այս մասին հայտնել է նոր իշխանությունների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդել Գանին։ «Առաջիկա փուլում անվտանգության ծառայությունները միջոցներ կձեռնարկեն ակտիվացնելու իրենց աշխատանքը՝ ապահովելու քաղաքացիների կայունությունն ու բարեկեցությունը, պահպանելու անվտանգությունը երկրում: Նրանք մշակել են նոր ծրագիր՝ նախկին ռեժիմի […] ...
14:25 10.03.2025
Մեքենան բախվել է ծառին, 62-ամյա վարորդը մահացել էՄարտի 9-ին, ժամը 8.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վարորդը՝ 62-ամյա Գնել Խ․-ն, մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: ...
14:12 10.03.2025
Պուտինն ու Թրամփը միայն մեկ անգամ են խոսել ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ 2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նրանք հաճախակի հեռախոսային կապեր չունեն, իրականում նրանք ընդամենը մեկ խոսակցություն են ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել […] ...
14:00 10.03.2025
Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար․ ՆԳՆԱնձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ընտրողների ցուցակներում ընդգրկվելու են այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, և որոնք քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող […] ...
13:52 10.03.2025
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքներ չեն սկսվել․ ԼավրովՄոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքները, մեծ հաշվով, չեն էլ սկսվել։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ»։ «Մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, վաղաժամ է դրա հիման վրա որևէ խորը եզրակացություն անելը: Մենք […] ...
13:38 10.03.2025
Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Տուրչինին նշանակել է հանրապետության կառավարության ղեկավար, երկուշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Բելառուսի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակվում է Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից՝ Ներկայացուցիչների պալատի նախնական համաձայնությամբ, այդ ընթացակարգն իրականացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։ Տուրչինը նախկինում աշխատել է որպես նախագահի օգնական, Նախարարների խորհրդի աշխատակազմի ղեկավար, իսկ 2018 թվականից զբաղեցրել է կառավարության […] ...