Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+15.09 oC

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ․ Փաշինյան

10:36 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իրեն իշխանության ոչ ոք չի բերել։

«Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:

Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»,-գրել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենան բախվել է ծառին, 62-ամյա վարորդը մահացել է

14:25 10.03.2025

Մեքենան բախվել է ծառին, 62-ամյա վարորդը մահացել է

Մարտի 9-ին, ժամը 8.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վարորդը՝ 62-ամյա Գնել Խ․-ն, մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: ...

Պուտինն ու Թրամփը միայն մեկ անգամ են խոսել ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո․ Պեսկով

14:12 10.03.2025

Պուտինն ու Թրամփը միայն մեկ անգամ են խոսել ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ 2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նրանք հաճախակի հեռախոսային կապեր չունեն, իրականում նրանք ընդամենը մեկ խոսակցություն են ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել […] ...

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար․ ՆԳՆ

14:00 10.03.2025

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար․ ՆԳՆ

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ընտրողների ցուցակներում ընդգրկվելու են այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, և որոնք քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող […] ...

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքներ չեն սկսվել․ Լավրով

13:52 10.03.2025

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքներ չեն սկսվել․ Լավրով

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքները, մեծ հաշվով, չեն էլ սկսվել։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ»։ «Մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, վաղաժամ է դրա հիման վրա որևէ խորը եզրակացություն անելը: Մենք […] ...

Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել

13:38 10.03.2025

Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Տուրչինին նշանակել է հանրապետության կառավարության ղեկավար, երկուշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Բելառուսի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակվում է Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից՝ Ներկայացուցիչների պալատի նախնական համաձայնությամբ, այդ ընթացակարգն իրականացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։ Տուրչինը նախկինում աշխատել է որպես նախագահի օգնական, Նախարարների խորհրդի աշխատակազմի ղեկավար, իսկ 2018 թվականից զբաղեցրել է կառավարության […] ...

ԱՄՆ-ը պաշտոնապես փակում է ՄԶԳ ծրագրերի 83 տոկոսը

13:24 10.03.2025

ԱՄՆ-ը պաշտոնապես փակում է ՄԶԳ ծրագրերի 83 տոկոսը

Վեց շաբաթվա վերանայումից հետո Միացյալ Նահանգները պաշտոնապես փակում է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը, X սոցիալական ցանցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Վեց շաբաթ վերանայումից հետո մենք պաշտոնապես փակում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը: Այժմ չեղարկվող 5200 պայմանագրերը տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել, և երբեմն նույնիսկ վնասել են Միացյալ […] ...

BACK_TO_TOP