ՄԱԿ-ը Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է որակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+13.09 oC

ՄԱԿ-ը Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է որակել

09:40 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը, մինչ Գազայի հատվածը անջատվում է էլեկտրաէներգիայից, մեղսակցություն է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

X սոցիալական ցանցում հրապարակված մեկնաբանության մեջ նա ցեղասպանություն է անվանել Իսրայելի որոշումը՝ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։

«Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը նշանակում է, ի թիվս այլ բաների, դադարեցնել աղազերծման կայանների աշխատանքը, հետևաբար՝ մաքուր ջրի մատակարարումը»,- ընդգծել է նա՝ նշելով նաև, որ «Իսրայելի դեմ պատժամիջոցների բացակայությունը և այս երկրի վրա զենքի էմբարգոն նշանակում է, ի թիվս այլ բաների, աջակցություն ցեղասպանության իրականացմանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը դադարեցրել է էլեկտրամատակարարումը Գազայի հատվածին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքներ չեն սկսվել․ Լավրով

13:52 10.03.2025

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքներ չեն սկսվել․ Լավրով

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքները, մեծ հաշվով, չեն էլ սկսվել։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ»։ «Մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, վաղաժամ է դրա հիման վրա որևէ խորը եզրակացություն անելը: Մենք […] ...

Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել

13:38 10.03.2025

Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Տուրչինին նշանակել է հանրապետության կառավարության ղեկավար, երկուշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Բելառուսի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակվում է Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից՝ Ներկայացուցիչների պալատի նախնական համաձայնությամբ, այդ ընթացակարգն իրականացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։ Տուրչինը նախկինում աշխատել է որպես նախագահի օգնական, Նախարարների խորհրդի աշխատակազմի ղեկավար, իսկ 2018 թվականից զբաղեցրել է կառավարության […] ...

ԱՄՆ-ը պաշտոնապես փակում է ՄԶԳ ծրագրերի 83 տոկոսը

13:24 10.03.2025

ԱՄՆ-ը պաշտոնապես փակում է ՄԶԳ ծրագրերի 83 տոկոսը

Վեց շաբաթվա վերանայումից հետո Միացյալ Նահանգները պաշտոնապես փակում է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը, X սոցիալական ցանցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Վեց շաբաթ վերանայումից հետո մենք պաշտոնապես փակում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը: Այժմ չեղարկվող 5200 պայմանագրերը տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել, և երբեմն նույնիսկ վնասել են Միացյալ […] ...

«Օպելը» բախվել է ծառերին․ 74-ամյա ուղևորը մահացել է

13:09 10.03.2025

«Օպելը» բախվել է ծառերին․ 74-ամյա ուղևորը մահացել է

Մարտի 8-ին, ժամը 21-ին, «Օպել» մակիշի ավտոմեքենան Բջնի գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ 74-ամյա ուղևոր Մարետա Խ․-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

13:00 10.03.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Երևանում մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ ...

ԱՆ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ

12:50 10.03.2025

ԱՆ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ

«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության աջակցությամբ` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը մշակում է «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի հոգեկան առողջության ոլորտում ՀՀ առկա իրավակարգավորումները համապատասխանացնել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող […] ...

BACK_TO_TOP