Մարվել է ավտոմեքենայում բռնկված հրդեհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+11.09 oC

Մարվել է ավտոմեքենայում բռնկված հրդեհը

08:00 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 9-ին, ժամը 23:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։28-ին։ Այրվել են «Chery» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի դիմացի հատվածը՝ մասամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնցքամարտի կանանց հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը

12:22 10.03.2025

Բռնցքամարտի կանանց հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 1/16 եզրափակչում հայ մարզուհին ուժերն է չափել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի հետ և մրցավարների որոշմամբ 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 2-րդ ռաունդում Էլիդան նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ […] ...

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 33 ՃՏՊ․ 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:13 10.03.2025

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 33 ՃՏՊ․ 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 216 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Հայտնի է՝ ով կլինի Կանադայի նոր վարչապետը

12:05 10.03.2025

Հայտնի է՝ ով կլինի Կանադայի նոր վարչապետը

Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունn արդեն գլխավորում է Անգլիայի բանկի և Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով հունվարին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ներկուսակցական ընտրություններում Քարնին՝ միակ թեկնածուն, որը Թրյուդոյի կառավարությունից չէ, հավաքել է ձայների գրեթե 86 տոկոսը, հաղորդում է BBC-ն։ Իր ելույթում Մարկ Քարնին ասել է, որ Կանադան երբեք չի […] ...

SHANTNEWS

12:00 10.03.2025

SHANTNEWS

    ...

Give Me Sport-ը նշել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահին

11:55 10.03.2025

Give Me Sport-ը նշել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահին

Բրիտանական հեղինակավոր Give me Sport պորտալը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահների վարկանիշը։ Փոխանցում է Armsport-ը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը թիմի հետ իր կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է մրցաշարում։ Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը գլխավոր եվրագավաթային մրցաշարի քառակի հաղթող է։ Երրորդ տեղը զբաղեցրել […] ...

Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:48 10.03.2025

Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի շրջանակում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP