Անահիտ Մանասյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+8.09 oC

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին

12:30 09.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանանց միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին, տեղեկացնում են
Պաշտպանի աշխատակազմից։

«Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն էր մտքեր փոխանակելու Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ, որոնք հանձնառու են առաջ մղելու կանանց իրավունքների պաշտպանությունն ու գենդերային հավասարությունը։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց համատեղ նվիրվածությունը՝ խթանելու այնպիսի ներառական հասարակության ձևավորմանը, որտեղ կանանց ձայնը լսելի է, իսկ նրանց իրավունքները՝ լիարժեք պաշտպանված»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

23:30 09.03.2025

Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

Իրանի Չեխբեհար նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի – 2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության Չեխբեհար նավահանգստում տեղի է ունեցել «Ծովային անվտանգության գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունների բացման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՌԴ ռազմածովային ուժերի, Իրանի ռազմածովային ուժերի […] ...

Թրամփ. Իրանի միջուկային համաձայնագրի համար ժամանակը սպառվում է

23:10 09.03.2025

Թրամփ. Իրանի միջուկային համաձայնագրի համար ժամանակը սպառվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ գործարք կնքել հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, սակայն բանակցությունների համար հատկացված ժամանակը շուտով կարող է ավարտվել։ «Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարք կնքելը: Ես կնախընտրեի գործարքը: Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը կլինի ռազմական հաղթանակի չափ: Բայց դրա ժամանակն արդեն մոտենում է: Այսպես […] ...

Սիրիայում հանձնաժողով կստեղծվի Լաթաքիայի եւ Տարտուսի դեպքերը հետաքննելու համար

22:50 09.03.2025

Սիրիայում հանձնաժողով կստեղծվի Լաթաքիայի եւ Տարտուսի դեպքերը հետաքննելու համար

Անկախ հանձնաժողով կձևավորվի սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները հետաքննելու համար, ասվում է SAR-ի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հինգշաբթի օրը դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև Դամասկոսում՝ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում։ «Նախագահի հրամանագրով ստեղծվել է ազգային անկախ հանձնաժողով՝ 2025 թվականի մարտի […] ...

Ռուբիո. Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներին

22:30 09.03.2025

Ռուբիո. Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներին

Սիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվում են երկրի փոքրամասնությունների վրա: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանում են Արևմտյան Սիրիայում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «կանգնում է Սիրիայի կրոնական […] ...

Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին. Փաշինյան

22:15 09.03.2025

Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին. Փաշինյան

Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։   ...

Թրամփը միջուկային զենքն անվանել է «գոյության ամենամեծ սպառնալիքը»

22:09 09.03.2025

Թրամփը միջուկային զենքն անվանել է «գոյության ամենամեծ սպառնալիքը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարդկության համար գլխավոր սպառնալիք է համարում միջուկային զենքը, այլ ոչ կլիմայի փոփոխությունը՝ քննադատելով իր նախորդ Ջո Բայդենի դիրքորոշումն այս հարցում։ «Ես տարիներ շարունակ լսում էի, որ Բայդենը խոսում էր «էկզիստենցիալ սպառնալիքի» մասին: Նա սիրում էր այդ տերմինը: Նա պնդում էր, որ մեր հիմնական սպառնալիքը կլիման է: Եվ ես […] ...

BACK_TO_TOP