«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարարի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+16.09 oC

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարարի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

14:53 08.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը:

Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նախարարը ողջունել է երեխաներին, հետաքրքրվել նրանցից՝ նախկինում եղե՞լ են արդյոք Հայաստանի պատմության թանգարանում, ինչ գիտեն Անահիտ աստվածուհու մասին, դպրոցական ո՛ր առարկան են սիրում և այլն: Երեխաները կիսվել են իրենց իմացությամբ, շրջայցի ընթացքում ուղղել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Նախարարը կոչ է արել երեխաներին թանգարանում անպայման ծանոթանալ նաև այլ ցուցանմուշների պատմությանը, ինչպես նաև այցելել մեր երկրի այլ թանգարաններ՝ կարևորելով դրանց դերն ու ազդեցությունը աշխարհայացքի ձևավորման վրա:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն ունեն դիտելու նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի խոսքով՝ շուրջ 5000 աշակերտ արդեն իսկ օգտվել է այդ հնարավորությունից:

Ցուցադրությունը բաց է մինչև 2025 թ. մարտի 21-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում Գյումրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:00 09.03.2025

Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում Գյումրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում գալա միջոցառում է»։   ...

Մերցը բացառել է Գերմանիայի կողմից սեփական միջուկային զենք ձեռք բերելու տարբերակը

15:50 09.03.2025

Մերցը բացառել է Գերմանիայի կողմից սեփական միջուկային զենք ձեռք բերելու տարբերակը

Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) առաջնորդ, Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացառել է Գերմանիայի սեփական միջուկային զենք ունենալու տարբերակը, սակայն ասել է, որ մտադիր է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ քննարկել Եվրոպան իրենց միջուկային ուժերի միջոցով պաշտպանելու հարցը։ «Միջուկային զենքի փոխանակումն այն թեման է, որը մենք պետք է քննարկենք»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։ […] ...

Ուկրաինան բացել է պետական ​​ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը

15:30 09.03.2025

Ուկրաինան բացել է պետական ​​ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը

Ուկրաինայի իշխանությունները բացել են պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Գերման Սմետանինը։ «Պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաներին հասանելիությունը բաց է: Կառավարությունը հավանություն է տվել բանաձևին, որը կարգավորում է ուկրաինական զենքի նախագծային փաստաթղթերը տարբեր բիզնես սուբյեկտներին փոխանցելու կանոնները՝ արտադրությունը մեծացնելու նպատակով», – գրել է նա Telegram-ի ալիքում: Նախարարի խոսքով, եթե […] ...

Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյանը՝ իր գործունեության մասին

15:10 09.03.2025

Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյանը՝ իր գործունեության մասին

Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյան: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Մեծ Բրիտանիան շարունակում է հետախուզական տեղեկություններ փոխանակել Ուկրաինայի հետ

14:50 09.03.2025

Մեծ Բրիտանիան շարունակում է հետախուզական տեղեկություններ փոխանակել Ուկրաինայի հետ

Մեծ Բրիտանիան շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը և կիբերանվտանգության աջակցությունը: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Լանկաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարությունների նախարար) Փեթ Մաքֆադենը։ «Մենք շարունակում ենք զենք մատակարարել Ուկրաինային և տրամադրել հետախուզական աջակցություն և օգնություն կիբերճակատում», – ասել է նա։ Մաքֆադենը ​​հավելել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին […] ...

Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև

14:29 09.03.2025

Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև

Լաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները անվտանգության ուժերի, որոնք ենթակա են Սիրիայի նոր իշխանություններին, և երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Տարտուս նահանգում գտնվող Էլ-Կադմուս քաղաքի տարածք՝ «անվտանգությունը պահպանելու, կայունությունը բարձրացնելու և տարածաշրջանում անդորրը վերականգնելու նպատակով»։ ...

BACK_TO_TOP