14:35 08.03.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ.
«Կանանց միջազգային տոնը ոչ միայն սիրո, քնքշության, մեղմության, այլև ուժի, ամրության, կամքի ու քաջության խորհուրդ ունի:
Եվ այս հատկանիշներն ավելի ակնառու են դառնում, երբ խոսքը վերաբերում է զինծառայող կանանց՝ նրանց, ովքեր կրում են զինվորական համազգեստ և ամենայն բարեխղճությամբ, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու ջանասիրաբար կատարում են պետության սահմանները պաշտպանելու դժվարին, բայց և պատվաբեր ու շնորհակալ առաքելությունը:Այսօր կանայք մեծ դերակատարում ունեն Հայաստանի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանանց ներգրավվածությունն ընդլայնելու նախաձեռնությունը հաջողությամբ է իրականանում նաև բանակում: Կանայք համալրում են զինված ուժերի գրեթե բոլոր ծառայությունները. նրանք զինվորական բժիշկներ են, հրետանավորներ, հատուկջոկատայիններ ու մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զինծառայողներ:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում նույնպես հետզհետե մեծանում է աղջիկ կուրսանտների թիվը:Զինվորականների ծառայությունը ֆիզիկապես ու հոգեբանորեն առավել պաշտպանված, գնահատված ու շահավետ դարձնելու համատեքստում կին զինծառայողներն արժանանում են հատուկ ուշադրության, նրանց համար ստեղծվում են ծառայությունը դյուրին, բայց և արդյունավետ դարձնելու բոլոր պայմանները՝ հնարավորություն ստեղծելով, որ նրանք հաջողությամբ կատարեն նաև մոր, կնոջ, զավակի՝ նույնքան կարևոր պարտականությունները, լավագույնս դրսևորեն իրենց ունակություններն ու եռանդը և՛ ծառայության մեջ, և՛ անձնական կյանքում:
Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ տոնի առթիվ:Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերին, կանանց ու դուստրերին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ զինծառայող կանանց: Բոլորին մաղթում եմ ամուր, սիրով լի, բարեկեցիկ, առողջ ու երջանիկ ընտանիք, բեղուն, ձեռքբերումներով լի աշխատանք»:
16:00 09.03.2025
Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում Գյումրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում գալա միջոցառում է»։ ...
15:50 09.03.2025
Մերցը բացառել է Գերմանիայի կողմից սեփական միջուկային զենք ձեռք բերելու տարբերակըՔրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ, Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացառել է Գերմանիայի սեփական միջուկային զենք ունենալու տարբերակը, սակայն ասել է, որ մտադիր է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ քննարկել Եվրոպան իրենց միջուկային ուժերի միջոցով պաշտպանելու հարցը։ «Միջուկային զենքի փոխանակումն այն թեման է, որը մենք պետք է քննարկենք»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։ […] ...
15:30 09.03.2025
Ուկրաինան բացել է պետական ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունըՈւկրաինայի իշխանությունները բացել են պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Գերման Սմետանինը։ «Պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաներին հասանելիությունը բաց է: Կառավարությունը հավանություն է տվել բանաձևին, որը կարգավորում է ուկրաինական զենքի նախագծային փաստաթղթերը տարբեր բիզնես սուբյեկտներին փոխանցելու կանոնները՝ արտադրությունը մեծացնելու նպատակով», – գրել է նա Telegram-ի ալիքում: Նախարարի խոսքով, եթե […] ...
15:10 09.03.2025
Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյանը՝ իր գործունեության մասինՀամայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյան: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
14:50 09.03.2025
Մեծ Բրիտանիան շարունակում է հետախուզական տեղեկություններ փոխանակել Ուկրաինայի հետՄեծ Բրիտանիան շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը և կիբերանվտանգության աջակցությունը: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Լանկաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարությունների նախարար) Փեթ Մաքֆադենը։ «Մենք շարունակում ենք զենք մատակարարել Ուկրաինային և տրամադրել հետախուզական աջակցություն և օգնություն կիբերճակատում», – ասել է նա։ Մաքֆադենը հավելել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին […] ...
14:29 09.03.2025
Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջևԼաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները անվտանգության ուժերի, որոնք ենթակա են Սիրիայի նոր իշխանություններին, և երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Տարտուս նահանգում գտնվող Էլ-Կադմուս քաղաքի տարածք՝ «անվտանգությունը պահպանելու, կայունությունը բարձրացնելու և տարածաշրջանում անդորրը վերականգնելու նպատակով»։ ...