Խոնարհումս և հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+16.09 oC

Խոնարհումս և հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին․ Ալեն Սիմոնյան

11:25 08.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Այս օրը լավ հնարավորություն է արտահայտելու մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը ձեր հանդեպ՝ նվիրվածության, անսպառ ուժի ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար:

Ձեր՝ օրեցօր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման և հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է մեզ՝ տղամարդկանց համար:

Մեր իշխանությունը հաստատակամ է շարունակել աշխատել հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա իրացնել իր ամբողջ ներուժը՝ առանց խոչընդոտների և սահմանափակումների:

Խոնարհումս և հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին:

Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով գարնանային այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ջերմություն, երջանկություն և անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում Գյումրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:00 09.03.2025

Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում Գյումրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում գալա միջոցառում է»։   ...

Մերցը բացառել է Գերմանիայի կողմից սեփական միջուկային զենք ձեռք բերելու տարբերակը

15:50 09.03.2025

Մերցը բացառել է Գերմանիայի կողմից սեփական միջուկային զենք ձեռք բերելու տարբերակը

Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) առաջնորդ, Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացառել է Գերմանիայի սեփական միջուկային զենք ունենալու տարբերակը, սակայն ասել է, որ մտադիր է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ քննարկել Եվրոպան իրենց միջուկային ուժերի միջոցով պաշտպանելու հարցը։ «Միջուկային զենքի փոխանակումն այն թեման է, որը մենք պետք է քննարկենք»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։ […] ...

Ուկրաինան բացել է պետական ​​ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը

15:30 09.03.2025

Ուկրաինան բացել է պետական ​​ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը

Ուկրաինայի իշխանությունները բացել են պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Գերման Սմետանինը։ «Պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաներին հասանելիությունը բաց է: Կառավարությունը հավանություն է տվել բանաձևին, որը կարգավորում է ուկրաինական զենքի նախագծային փաստաթղթերը տարբեր բիզնես սուբյեկտներին փոխանցելու կանոնները՝ արտադրությունը մեծացնելու նպատակով», – գրել է նա Telegram-ի ալիքում: Նախարարի խոսքով, եթե […] ...

Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյանը՝ իր գործունեության մասին

15:10 09.03.2025

Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյանը՝ իր գործունեության մասին

Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյան: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Մեծ Բրիտանիան շարունակում է հետախուզական տեղեկություններ փոխանակել Ուկրաինայի հետ

14:50 09.03.2025

Մեծ Բրիտանիան շարունակում է հետախուզական տեղեկություններ փոխանակել Ուկրաինայի հետ

Մեծ Բրիտանիան շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը և կիբերանվտանգության աջակցությունը: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Լանկաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարությունների նախարար) Փեթ Մաքֆադենը։ «Մենք շարունակում ենք զենք մատակարարել Ուկրաինային և տրամադրել հետախուզական աջակցություն և օգնություն կիբերճակատում», – ասել է նա։ Մաքֆադենը ​​հավելել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին […] ...

Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև

14:29 09.03.2025

Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև

Լաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները անվտանգության ուժերի, որոնք ենթակա են Սիրիայի նոր իշխանություններին, և երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Տարտուս նահանգում գտնվող Էլ-Կադմուս քաղաքի տարածք՝ «անվտանգությունը պահպանելու, կայունությունը բարձրացնելու և տարածաշրջանում անդորրը վերականգնելու նպատակով»։ ...

BACK_TO_TOP