09:41 08.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առիթով.
«Սիրելի՛ կանայք՝ տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր,
Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Այս օրը Հայաստանում գարնան ավետաբեր է. մարտի 8-ին մեր երկիրը հեղեղվում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ:
Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաեւ նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, եւ հետեւաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարեւորագույն գրավականն է: Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է:
Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երեւույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ եւ մարտահրավերներ: Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետեւողական ներդրման հետեւանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության եւ աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, եւ առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու:
Բայց կանանց ներուժի ներգրավումը՝ որպես մեր պետության զարգացման կարեւորագույն գործոն, իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն, եւ ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում՝ մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում:
Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» եւ սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության եւ խորհրդածությունների կենտրոնում:
Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,
Մարտի 8-ը պետք է նաեւ հանրային համերաշխության օր լինի եւ ավելի ու ավելի է դառնում այդպիսին: Սեռային մրցակցության կամ պայքարի, կամ գերակայության մշակույթը հին է եւ անկենսունակ: Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում եւ սա քաջալերող է:
Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները: Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը:
Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով»:
16:00 09.03.2025
Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում Գյումրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում գալա միջոցառում է»։ ...
15:50 09.03.2025
Մերցը բացառել է Գերմանիայի կողմից սեփական միջուկային զենք ձեռք բերելու տարբերակըՔրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ, Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացառել է Գերմանիայի սեփական միջուկային զենք ունենալու տարբերակը, սակայն ասել է, որ մտադիր է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ քննարկել Եվրոպան իրենց միջուկային ուժերի միջոցով պաշտպանելու հարցը։ «Միջուկային զենքի փոխանակումն այն թեման է, որը մենք պետք է քննարկենք»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։ […] ...
15:30 09.03.2025
Ուկրաինան բացել է պետական ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունըՈւկրաինայի իշխանությունները բացել են պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Գերման Սմետանինը։ «Պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաներին հասանելիությունը բաց է: Կառավարությունը հավանություն է տվել բանաձևին, որը կարգավորում է ուկրաինական զենքի նախագծային փաստաթղթերը տարբեր բիզնես սուբյեկտներին փոխանցելու կանոնները՝ արտադրությունը մեծացնելու նպատակով», – գրել է նա Telegram-ի ալիքում: Նախարարի խոսքով, եթե […] ...
15:10 09.03.2025
Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյանը՝ իր գործունեության մասինՀամայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյան: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
14:50 09.03.2025
Մեծ Բրիտանիան շարունակում է հետախուզական տեղեկություններ փոխանակել Ուկրաինայի հետՄեծ Բրիտանիան շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը և կիբերանվտանգության աջակցությունը: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Լանկաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարությունների նախարար) Փեթ Մաքֆադենը։ «Մենք շարունակում ենք զենք մատակարարել Ուկրաինային և տրամադրել հետախուզական աջակցություն և օգնություն կիբերճակատում», – ասել է նա։ Մաքֆադենը հավելել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին […] ...
14:29 09.03.2025
Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջևԼաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները անվտանգության ուժերի, որոնք ենթակա են Սիրիայի նոր իշխանություններին, և երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Տարտուս նահանգում գտնվող Էլ-Կադմուս քաղաքի տարածք՝ «անվտանգությունը պահպանելու, կայունությունը բարձրացնելու և տարածաշրջանում անդորրը վերականգնելու նպատակով»։ ...