11:10 07.03.2025
Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։
«Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», – իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։
Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել։
00:33 09.03.2025
Հայ շախմատիստների արդյունքները շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունումՄոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 12-րդ և 14-րդ հորիզոնականները: ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը: Աղջիկների […] ...
00:21 09.03.2025
ԱՄՆ-ում 14-ամյա դեռահասը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբԱՄՆ Նյու Ջերսի նահանգում 14-ամյա դեռահասը կրակ է բացել ոստիկանների վրա, հայտնում է Fox News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Նյուարկ քաղաքում։ Հրաձգության հետևանքով մեկ ոստիկան մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել: «14-ամյա կասկածյալը ստացել է հրազենային վնասվածք»,- ասել է տեղի դատախազ Թեոդոր Սթիվենսը։ Նա նշել է, որ դեռահասին մեղադրանք է առաջադրվել. Ոստիկանությունը սպասում է […] ...
00:13 09.03.2025
Բարսելոնա — Օսասունա հանդիպումը հետաձգվել է. հայտնի է պատճառըԻսպանական Լա լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» — «Օսասունա» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ մարտի 8-ին, չի կայանա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ հանդիպման հետաձգման պատճառը կարող է լինել «Բարսելոնայի» բժշկական շտաբի անդամներից մեկի մահը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները, ովքեր ցնցված էին կատարվածից, իրենք են խնդրել հետաձգել խաղը, որը պետք է […] ...
23:59 08.03.2025
Հայտնի է շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու պարզ միջոցըԻլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն ապացուցել են, որ մանգոյի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել ինսուլինի մակարդակը և բարձրացնել օրգանիզմի զգայունությունը ինսուլինի նկատմամբ ավելորդ քաշով և քրոնիկ բորբոքվածություն ունեցող մարդկանց մոտ: Այս բացահայտումներն ընդգծում են սննդակարգի պարզ փոփոխությունների կարևորությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու և սրտի առողջությունը բարելավելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում: Հետազոտությանը […] ...
23:46 08.03.2025
Փարիզում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցությանՓարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության դեմ։ Ցուցարարները նաև դեմ են արտահայտվել Ուկրաինա ֆրանսիական զորքեր և զենք ուղարկելուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: «Պատրիոտներ» կուսակցության կողմից կազմակերպված ակցիան մեկնարկել է քաղաքի կենտրոնում՝ Պալե թագավորական հրապարակում։ Դրան մասնակցում են մի քանի հարյուր քաղաքացիներ՝ ձեռքներին Ֆրանսիայի դրոշներ և պաստառներ՝ «Մակրոն, մենք չենք […] ...
23:39 08.03.2025
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասինՀռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը փոքր-ինչ բարելավվել է։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այնուամենայնիվ, չնայած արյան անալիզների կայուն արդյունքներին և մի շարք այլ պարամետրերի, բժիշկները զգուշությամբ են վերաբերվում կանխատեսմանը: «Հռոմի պապի վիճակը կայուն է, ինչը վկայում է բուժման դրական արդյունքի մասին: Կարելի է խոսել աննշան բարելավման մասին, սակայն, չնայած բարելավումների սկզբին, […] ...