08:21 07.03.2025
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թվականի կեսերը բանակցություններ վարել այլ պետությունների ներկայացուցիչների հետ՝ այդ երկրների պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զսպման ուժերի գործողությունների ընդլայնման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ պաշտպանության արտակարգ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։
«Իմ մի քանի գործընկերներ դիմել են ինձ, և մենք այժմ մտնում ենք մի փուլ, որտեղ մեր տեխնիկական փորձագետները կարծիքներ կփոխանակեն: Մենք պատրաստվում ենք երկխոսություն սկսել՝ և՛ ռազմավարական, և՛ տեխնիկական, որին կհաջորդի փոխանակումներ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ մինչև վեց ամսվա վերջ հասկանալու, թե արդյոք հնարավոր են նոր գործընկերություններ»,-ասել է նա։
Մակրոնը հավելել է, որ արդեն համապատասխան քննարկումներ է սկսել Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Ավելի վաղ Մակրոնն իր համաքաղաքացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի կոչով կսկսի քննարկումները դաշնակիցների հետ՝ եվրոպական երկրներին Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի պաշտպանության տակ ընդունելու հնարավորության շուրջ։
00:33 09.03.2025
Հայ շախմատիստների արդյունքները շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունումՄոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 12-րդ և 14-րդ հորիզոնականները: ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը: Աղջիկների […] ...
00:21 09.03.2025
ԱՄՆ-ում 14-ամյա դեռահասը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբԱՄՆ Նյու Ջերսի նահանգում 14-ամյա դեռահասը կրակ է բացել ոստիկանների վրա, հայտնում է Fox News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Նյուարկ քաղաքում։ Հրաձգության հետևանքով մեկ ոստիկան մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել: «14-ամյա կասկածյալը ստացել է հրազենային վնասվածք»,- ասել է տեղի դատախազ Թեոդոր Սթիվենսը։ Նա նշել է, որ դեռահասին մեղադրանք է առաջադրվել. Ոստիկանությունը սպասում է […] ...
00:13 09.03.2025
Բարսելոնա — Օսասունա հանդիպումը հետաձգվել է. հայտնի է պատճառըԻսպանական Լա լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» — «Օսասունա» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ մարտի 8-ին, չի կայանա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ հանդիպման հետաձգման պատճառը կարող է լինել «Բարսելոնայի» բժշկական շտաբի անդամներից մեկի մահը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները, ովքեր ցնցված էին կատարվածից, իրենք են խնդրել հետաձգել խաղը, որը պետք է […] ...
23:59 08.03.2025
Հայտնի է շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու պարզ միջոցըԻլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն ապացուցել են, որ մանգոյի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել ինսուլինի մակարդակը և բարձրացնել օրգանիզմի զգայունությունը ինսուլինի նկատմամբ ավելորդ քաշով և քրոնիկ բորբոքվածություն ունեցող մարդկանց մոտ: Այս բացահայտումներն ընդգծում են սննդակարգի պարզ փոփոխությունների կարևորությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու և սրտի առողջությունը բարելավելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում: Հետազոտությանը […] ...
23:46 08.03.2025
Փարիզում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցությանՓարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության դեմ։ Ցուցարարները նաև դեմ են արտահայտվել Ուկրաինա ֆրանսիական զորքեր և զենք ուղարկելուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: «Պատրիոտներ» կուսակցության կողմից կազմակերպված ակցիան մեկնարկել է քաղաքի կենտրոնում՝ Պալե թագավորական հրապարակում։ Դրան մասնակցում են մի քանի հարյուր քաղաքացիներ՝ ձեռքներին Ֆրանսիայի դրոշներ և պաստառներ՝ «Մակրոն, մենք չենք […] ...
23:39 08.03.2025
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասինՀռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը փոքր-ինչ բարելավվել է։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այնուամենայնիվ, չնայած արյան անալիզների կայուն արդյունքներին և մի շարք այլ պարամետրերի, բժիշկները զգուշությամբ են վերաբերվում կանխատեսմանը: «Հռոմի պապի վիճակը կայուն է, ինչը վկայում է բուժման դրական արդյունքի մասին: Կարելի է խոսել աննշան բարելավման մասին, սակայն, չնայած բարելավումների սկզբին, […] ...