22:33 06.03.2025
Գազայի հատվածում ցանկացած սրացում կարող է հանգեցնել այնտեղ մնացած իսրայելցի պատանդների մահվան: Այս նախազգուշացումը տեսաուղերձում արել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։
«Մենք զգուշացնում ենք օկուպանտների ընտանիքներին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ ունենք ապացույցներ, որ մնացած պատանդները դեռ ողջ են, և որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատանդներից մեկի մահվանը, ինչպես եղել է նախկինում»,- ասել է նա։
Ըստ Ուբայդայի՝ մարտերի վերսկսման, «պաշարման և սովի» սպառնալիքները «միայն հիասթափություն կբերեն թշնամուն և չեն հանգեցնի պատանդների ազատմանը»։
«Ընդհակառակը, մնացած պատանդները կտուժեն այնպես, ինչպես մեր ողջ ժողովուրդը»,- հավելել է նա։
Հունվարի կեսերին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվեցին Գազայում հրադադար հաստատել: Այն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Պայմանագրի իրականացման առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին։ Գործարքի առաջին փուլի շրջանակներում 33 իսրայելցի պատանդներ, այդ թվում՝ ութ մահացածների մարմիններ, վերադարձվել են հայրենիք: Դրա դիմաց Իսրայելը բանտից ազատ է արձակել ավելի քան 1500 պաղեստինցիների:
23:59 06.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X-ի միկրոբլոգում գրել է, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: «Կարևոր քննարկումներ նախագահ Զելենսկիի հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության ճանապարհի մասին»,- գրել է դաշինքի ղեկավարը: Important discussions with President @ZelenskyyUa about the path to a lasting peace in Ukraine. pic.twitter.com/0YuXEPtT5d — Mark Rutte (@SecGenNATO) March 6, 2025 ...
23:48 06.03.2025
Սուրեն Արզումանյանը՝ Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 հավաքականի գլխավոր մարզիչՍուրեն Արզումանյանը նշանակվել է կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։ 56-ամյա մասնագետը ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։ Իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության […] ...
23:39 06.03.2025
Ուիտկոֆ. ԱՄՆ-ը և Ուկրաինան կհանդիպեն Սաուդյան Արաբիայում հաջորդ շաբաթԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրողների հետ զրույցում։ «Այժմ մենք քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպումը Էր-Ռիադում կամ նույնիսկ հնարավոր է Ջիդդայում կազմակերպելու համար», – ասել է նա: Ուիտկոֆը նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգում կներառվեն խաղաղ համաձայնագրի հիմունքները և […] ...
23:28 06.03.2025
Սիրիայի իշխանությունները Տարտուսում պարետային ժամ են սահմանել բախումների ֆոնինՀասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ: «Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան […] ...
23:16 06.03.2025
Վահե Սուքիասյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վահեն, բոլոր խաղերում խաղալով իրենից բավականին բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 52,4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:07 06.03.2025
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն անձնակազմին ներկայացրել է նորանշանակ տեղակալինՄարտի 6-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։ Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։ Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական […] ...