19:40 06.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:39 06.03.2025
Ուիտկոֆ. ԱՄՆ-ը և Ուկրաինան կհանդիպեն Սաուդյան Արաբիայում հաջորդ շաբաթԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրողների հետ զրույցում։ «Այժմ մենք քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպումը Էր-Ռիադում կամ նույնիսկ հնարավոր է Ջիդդայում կազմակերպելու համար», – ասել է նա: Ուիտկոֆը նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգում կներառվեն խաղաղ համաձայնագրի հիմունքները և […] ...
23:16 06.03.2025
Վահե Սուքիասյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վահեն, բոլոր խաղերում խաղալով իրենից բավականին բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 52,4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:07 06.03.2025
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն անձնակազմին ներկայացրել է նորանշանակ տեղակալինՄարտի 6-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։ Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։ Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական […] ...
22:55 06.03.2025
ՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետերՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներ։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները ու […] ...
22:44 06.03.2025
ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների և աշակերտների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումներըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, […] ...
22:33 06.03.2025
ՀԱՄԱՍ. Գազայում ցանկացած էսկալացիա կարող է հանգեցնել պատանդների մահվանԳազայի հատվածում ցանկացած սրացում կարող է հանգեցնել այնտեղ մնացած իսրայելցի պատանդների մահվան: Այս նախազգուշացումը տեսաուղերձում արել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք զգուշացնում ենք օկուպանտների ընտանիքներին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ ունենք ապացույցներ, որ մնացած պատանդները դեռ ողջ են, և որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատանդներից […] ...