Կարևորվել են Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության և խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+5.09 oC

Կարևորվել են Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության և խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները

19:00 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 6-ին հանդիպել են «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի եւ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ու ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է հանձնաժողովի տիրույթում գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին խորհրդարանն ընդունել է նախագիծ, որով ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվել է 18 տարեկանը: Խոսելով «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ՝ նա ընդգծել է, որ օրինագծում առկա դրույթները մեծամասամբ բխում են «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի սկզբունքներից:

«Ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ հասկացա, որ Հայաստանում գերազանց աշխատանք է տարվում»,- ասել է «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի ներկայացուցիչ, Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան: Նա կարեւորել է Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները:

Ներկայացնելով իր երկրի փորձը գենդերային հավասարության ապահովման, կանանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ՝ Իվետա Ռադիչովան փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:

Արման Եղոյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը եւ բոլորի համար հավասար հնարավորություններին վերաբերող բարեփոխումներն ընթանալու են նախանշված ուղղությամբ ու խորությամբ` հավելելով, որ այդ ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները պետք է հաղթահարվեն:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարությունը եւ հասարակության ներառականությունը դիտարկում է որպես անվտանգության անբաժանելի մաս: «Մենք կիսում ենք ԵՄ-ում առկա բոլոր ժողովրդավարական արժեքները»,- ասել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է հակախտրականության օրենքի կիրարկման ռազմավարություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 06.03.2025

SHANTNEWS

Մարտի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:49 06.03.2025

Մարտի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 24, 26, 26/1, 28, 30 34, 34ա, 36/1, 36 38, 38/1, 38/2, 40, 40/1, 40ա շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 1-13 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 4-րդ […] ...

Աշխատանքային հանդիպում ՊՎԾ ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ. Փաշինյան

21:39 06.03.2025

Աշխատանքային հանդիպում ՊՎԾ ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...

Ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և արդյոք Ադրբեջանը պատրաստվում է հարձակման

21:30 06.03.2025

Ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և արդյոք Ադրբեջանը պատրաստվում է հարձակման

Հայաստանն Ադրբեջանից ընդամենը վերջերս ստացավ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: 17 հոդվածից երկուսը, սակայն, շարունակում են մնալ չհամաձայնեցված: Դրան զուգահեռ վերջին շրջանում դարձյալ սկսել է ակտիվորեն քննարկվել ենթառակուցվածքների ապաշրջափակման հարցը, որին, թեև ըստ նախնական համաձայնության, պետք է կողմերը անդրադառնային խաղաղության պայմանագրից հետո: Ի՞նչ նոր զարգացումներ կան հայ-ադրբեջանական բանակցություններում և ինչպիսի՞ն է Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքավորումը աշխարհաքաղաքական […] ...

Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին

21:17 06.03.2025

Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա):  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։ Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։ ...

«Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարանները

21:08 06.03.2025

«Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարանները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի կողմից նկարահանված «Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարանները: ...

BACK_TO_TOP